ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էլեկտրական BMW-ն վերածել են «անվավոր» գրասենյակի:
20 Դեկտեմբեր 2019
Գերմանական BMW ընկերությունը «անվավոր» գրասենյակի է վերածել i3 կոմպակտ էլեկտրամոբիլը: Urban Suite անվանումը ստացած մոդիֆիկացիան պաշտոնապես կներկայացվի 2020 թվականի հունվարին Լաս-Վեգասում կայանալիք սպառողական էլեկտրոնիակայի CES ցուցահանդեսի շրջանակներում:
Գրասենյակային տարածք ստանալու համար հեռացրել են երկրորդ շարքի բազմոցը՝ դրա փոխարեն տեղադրելով անհատական բազկաթոռ: Դրանից ձախ տեղադրված է լուսավորվող փայտյա սեղան, որը դիզայներների մտահղացմամբ պետք է ստեղծի հյուրասենյակում գտնվելու զգացողություն: Առջևի ուղևորի նստատեղը ևս հանվել է. դրա տեղը կզբաղեցնի ոտքերի համար նախատեսված հենարանը:
Կենտրոնական թունելի վրա ուշադրություն են գրավում երկու բաժակակալները՝ ջերմաստիճանի վերահսկման ֆունկցիայով, իսկ վարորդի նստատեղը սարքավորված է հագուստի համար նախատեսված կախիչով: Մուլտիմեդիա համակարգի էկրանը ներկառուցված է առաստաղի մեջ, իսկ աուդիոհամակարգը կենտրոնացած է հետևի ուղևորի շուրջ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: