ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները ընտրել են իրենց Audi-ները: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21 Դեկտեմբեր 2019
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հովանավորչական ծրագրի շրջանակներում ստացան նոր Audi ավտոմեքենաներ: Իսպանական թագավորական ակումբի խաղացողներն ու գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ընտրեցին ամենօրյա օգտագործման համար նախատեսված մեքենաներ գերմանական ընկերության մոդելային շարքից:
Նոր Audi-ներ ստացած 27 մարդուց 24-ի ընտրությունը կանգ առավ դզիելային 50 TDI շարժիչով սարքավորված մոդելների վրա: Հատկանշական է, որ «Ռեալի» մարզական անձնակազմի մեծ մասը (11 հոգի) ընտրեց Q7 քրոսովերը, իսկ ևս յոթ հոգու գրավեց նույն հենահարթակի վրա կառուցած Q8 կուպե-քրոսովերը: Ըստ ընտրտության երրորդ տեղում էր A7 լիֆթբեքը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կատարել է ամենահամեստ ընտրությունը՝ կանգ առնելով սև գույնի RS3 հոթ-հետչի վրա, որի արժեքը 63 300 եվրո է: Նրա օրինակին են հետևել նաև դարպասապահ Թիբո Կուրտուան, որը գերադասել է գորշ հետչբեքը, և հարձակվող Քարիմ Բենզեման՝ ըտնրելով նույն մոդելի սպիտակ թափքով տարբերակը:
Հատկանշական է, որ առաջարկվածներից առավել թանկարժեք ավտոմեքենան բաժին ընկավ կենտրոնական պաշտպան և թիմի ավագ Սերխիո Ռամոսին: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը մոտակա մեկ տարին կերթևեկի A8 ներկայացուցչկան սեդանով, որը վաճառվում է 101 325 եվրոյով:
Կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը որոշեց բոլորից առանձնանալ և միակն էր ակումբում, որն ընտրեց վառ կարմիր երանգով e-tron էլեկտրամոբիլը: Ըստ երևույթին, ֆրանսիացին միակն է «Ռեալի» ներկայից խաղացողներից, ով մտահոգ է բնապահպանական խնդիրներով:
Հետաքրքիր է, որ գրեթե բոլոր ֆուտբոլիստները բավականին պահպանողական մոտեցում են ցուցաբերել ավտոմեքենաների գույնի նկատմամբ: Եվ միայն արդեն իսկ հիշատակված Վարանը, ինչպես նաև դարպասապահ Ալֆոնս Արեոլան և պաշտպան Մարսելոն կանգ առան վառ գույների վրա: Արեոլան ընտրել է բալագույն Q7, իսկ բրազիլացին՝ մուգ կապույտ A7:
Հարկ է նշել, որ Audi-ի և Մադրիդի «Ռեալի» համագործակցությունը սկսվել է դեռևս 2003 թվականին, ընդ որում առօրյա շահագործման համար նախատեսված ավտոմեքենաները փոխվում են յուրաքանչյուր տարի: Ընթացիկ մոդելների հանձնման արարողության ժամանակ գերմանական արտադրողի ներկայացուցիչները նշեցին, որ «նույնիսկ 16 տարի անց ավտոմոբիլային և սպորտային աշխարհի ընդհանուր արժեքները նույնն են և միավորում են Արքայական ակումբն ու Audi-ն»:
Ինչպես հայտնի է, ավտոարտադրողների և ֆուտբոլային թոփ-ակումբների միջև համագործակցությունը բավակն արդյունավետ է և ընկալվում է որպես հզոր մարքեթինգային գործիք թիրախային լսարանի ուշադրությունը գրավելու տեսանկյունից: Միևնույն ժամանակ որոշ գործարանների արհեստակցական միությունները ոչ միշտ են կողմ սպորտային ծախսերին:
Այսպես, անցած տարի FIAT կոնցերնի որոշ ստորաբաժանումներ գործադուլ հայտարարեցին՝ բողոքելով Քրիշտիանու Ռոնալդուի Թուրինի «Յուվենթուս» տեղափոխվելու և դրա դիմաց 105 միլիոն եվրո վճարելու դեմ: Միությունը հստակ հայտարերց, որ նման ծախսերը անընդունելի են, երբ ընկերության հասարակ աշխատակիցները բախվում են լուրջ ֆինանսական դժվարությունների:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: