Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

RM Sotheby's աճուրդում կվաճառվի բացառիկ թյունինգով Jeep Wrangler
17 Դեկտեմբեր 2019

RM Sotheby's աճուրդային տունը պատրաստվում է վաճառքի հանել նախորդ՝ JK սերնդի չորսդռնանի Wrangler ամենագնացը: Ավտոմեքենայի վրա տեղադրված են 22-դյույմանոց անվահեծեր, 37-դյույմանոց անվադողեր, նոր ուժային կոմպլեկտ: Բացի այդ փոխարինվել են սրահը ու մուլտիմեդիա համակարգը, ինչպես նաև ուժեղացվել է շարժիչը:  



Ամենագնացը համալրվել է  Rock-Slide պողպատյա թափարգելներով, Smittybilt հզոր կարապիկով՝ 5443 կգ քարշային ճիգով, քարշակման կոնտրաստային բլթանցքներով և անվակամարները լայնացնող Bushwacker կոմպլեկտով: Բացի այդ փոխարինվել է Jeep-ի կախոցը, ավելացվել են էլեկտրական ոտնահենակներ, փոխվել են դռների բռնակները, իսկ բեռնախցիկի վրա ավելացվել է պահեստային անիվ:



Սրահում տեղադրվել են նարնջագույն կաշեպատ նստատեղեր, տեղեկատվական-ժամանցային հատուկ համակարգ, Alpine աուդիոհամալիր՝ Rockford Fosgate ուժեղացուցիչով, ալկանտարայով լրամշակված ղեկանիվ և հատուկ պատվերով կարված փափուկ ծածկ: Ընթացային մասի և շարժիչի լրամշակումների մասին քիչ բան է հայտնի: Վաճառողը տեղեկացրել է, որ Pentastar V6 3,6-լիտրանոց ագրեգատի վրա տեղադրվել է Magnuson TVS 1320 տուրբոմղիչ և փոխարինվել է արտանետման համակարգը: Ամենագնացի դինամիկ բնութագրերը գաղտնի են պահվում: 



RM Sotheby's-ի մասնագետների կանխատեսմամբ 21 հազար կիլոմետր վազքով 2017 թվականի արտադրության  Jeep Wrangler-ի համար հնարավոր կլինի ստանալ 40-50 հազար ԱՄՆ դոլար: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio