Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bosch-ը ցուցադրել է «խելացի» արևապաշտպանիչ հովարը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09 Հունվար 2020

Գերմանական Bosch ընկերությունը սպառողական էլեկտրոնիկայի CES-2020 միջազգային ցուցահանդեսի ընթացքում ներկահացրել է ավտոմեքենաների մեջ կիրառման համար նախատեսված ադպատիվ արևապաշտպանիչ հովարը: Դրա առանձնահատկությունը գերժամանակակից տեխնոլոգիան է, որն իրենից ներկայացնում է թափանցիկ հեղուկբյուրեղյա վահանակ՝ բջջային նախշազարդ հիշեցնող պատկերով: 


Ըստ կատարված ուսումնասիրությունների, ուժեղ հանդիպակաց լուսավորությունը մոտ 16 տոկոսով մեծացնում է լուրջ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հավանականությունը: Այս խնդիրը լուծելու համար Bosch-ի ինժեներները նախագծել են հատուկ ադապտիվ հովար, որն ունենալով ՀԲ-վահանակի տեսք, հաղորդակցվում է վարորդի գլխի շարժումներին հետևող տեսախցիկի հետ: Սա թույլ է տալիս  «խելացի» համակարգին մգեցնել հովարի վեցանկյուն հատվածներն այնպես, որպեսզի ստվերվի միայն վարորդի աչքերի հատվածը, իսկ հովարի մեծ մասը մնա թափանցիկ և չփակի տեսադաշտը: 



Bosch-ում ընդգծում են, որ ներկայացված տեխնոլոգիան միայն նախատիպ է, որը ենթակա է հետագա լրամշակումների և կատարելագործման, և այդ իսկ պատճառով դեռ վաղ է խոսել սերիական ավտոմեքենաներում նման օպցիա կիրառելու մասին: Մինչ այդ Bosch-ը ներկայացրել էր լուծում, որը կոչված է հեռախոսների կիրառումը սահմանափակելուն:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio