ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Sony-ն ցուցադրել է իր առաջին ավտոմեքենան: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07 Հունվար 2020
Ճապոնական Sony ընկերությունը Լաս-Վեգասում անցկացվող՝ սպառողական էլեկտրոնիկայի CES-2020 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է Vision-S կոնցեպտը՝ գերժամանակակից ինքնավար համակարգով: Մոդելի սերիական հեռանկարների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
Ցուցադրական ավտոմեքենայի նախագծմանը մասնակցել են բարձր տեխնոլոգիաների և ավտոմոբիլաշինության ոլորտների այնպիսի ճանաչված ընկերություններ, ինչպիսին են Nvidia-ն, Continental-ը, Bosch-ը, ZF-ը, Qualcomm-ը և Blackberry-ն: Էլեկտրամոբիլի հիմքում ընկած է Magna Steyr ընկերության հետ համատեղ նախագծած մոդուլային հենահարթակը, իսկ ուժային ագրեգատը բաղկացած է յուրաքանչյուրը 268 ձ.ուժ հզորություն զարգացնող երկու էլեկտրական շարժիչներից: Դրանց շնորհիվ Vision-S-ն ունակ է տեղից 100 կմ/ժ արագությունը զարգացնել 4,8 վայրկյանում, իսկ մոդելի առավելագույն արագությունը կազմում է 240 կմ/ժ: Ինքնավար համակարգի աշխատանքը ապահովում են մեքենայի սրահում և թափքի արտաքին հատվածներում տեղադրված 33 տարբեր ցուցիչները:
Ավտոմեքենայի արտաքինը որոշակիորեն հիշեցնում է Porsche Taycan-ը և Lucid Air-ը: Սրահում առկա են կոային էկրաններ, որոնց վրա արտացոլվում է արտաքին հայելիների փոխարեն տեղադրված տեսախցիկներից ստացվող պատկերը: Բացի այդ յուրաքանչյուր ուղևոր ունի սեփական դիսփլեյ, որի վրա կարելի է դիտել ֆիլմեր: Սարքավորումների ցանկում ներառված է նաև 360 Reality Audio աուդիոհամակարգը, որի բարձրախոսները ներկառուցված են ուղևորական նստատեղերի մեջ:
Կարելի է ենթադրել, որ սերիական արտադրության դեպքում, այս ավտոմեքենայի հիմնական մրցակիցը պետք է լինեն Tesla-ի մոդելները:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: