Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Aston Martin-ը ուղղաթիռ է ցուցադրել սեփական մակնիշի տակ:
03 Հունվար 2020

Aston Martin և Airbus Corporate Helicopters ընկերությունները ներկայացրել են համատեղ առաջին նախագիծը, այն է՝ ACH130 ուղղաթիռի հատուկ մոդիֆիկացիան, որը կառաջարկվի Aston Martin Edition անվանմամբ: Դիզայներ Մարեկ Ռեյխմանի ղեկավարած թիմի կողմից մշակած նոր ոճը հասանելի կլինի չորս տարբեր գույներով, DB11 կուպեյի սրահով և լրամշակման աննախադեպ մակարդակով:  



Սա Aston Martin-ի դիզայներական թիմի և Airbus Corporate Helicopters-ի՝ նրանց գործընիերների առաջին համատեղ նախագիծն է: ACH130 Aston Martin Edition ուղղաթիռի ոճավորման գործընթացը մեկ տարուց ավել պահանջեց, սակայն երկու ընկերություններում էլ գոհ են ստացված արդյունքից: 



Ֆիրմային Aston Martin ուղղաթիռի համար նախատեսվել է արտաքինի չորս տարբերակ և դրանց համապատասխան սրահի ձևավորում: Առաջին օրինակը ներկված է  Stirling Green գույնով, որը ստորին հատվածում դառնում է Jet Black, իսկ շարժիչի շրջահոսիչնեևի վրա՝ Skyfall Silver: Հասանելի այլ երանգների թվում են գորշ Xenon Grey, բրոնզագույն Arizona և կապտասև Ultramarine Black գույները: Սրահը ձևավորված է սև միկրոֆիբրայով, որը համակցվում է Oxford Tan, Pure Black, Cormorant կամ Ivory կաշիներով:



Լրամշակման նյութերը նույնն են, ինրը և Aston Martin ավտոմեքենաներինը: Առջևի նստատեղերի թիկնակներին առկա է դեկորտաիվ զարդանախշը, որը կիրառվում է DB11 մոդելի սրահում: Դռները լրամշակված են բնական կաշվով, սրահի տարբեր հատվածներում նկատելի են  Aston Martin-ի ֆիրմային թևերի տեսքով դրոշմվածքներ: Սարքավորումների վահանակի վրա տեղադրված է հատուկ հուշատախտակ, որի վրա պատկերվում են գործընկերների ապրանքանշանները, ուղղաթիռի սերիական համարը, ինչպես նաև գնորդի անունը՝ վերջինիս ցանկությամբ: 



ACH130 Aston Martin Edition-ի գինը հայտարարվում է միայն հատուկ անհատական հարցման  դեպքում, սակայն համեմատության համար կարող ենք նշել, որ սովորական Airbus ուղղաթիռի արժեքը մոտ 3 միլիոն եվրո է: Առաջին գնորդները Aston Martin ուղղաթիռը կկարողանան ստանալ արդեն 2020 թվականի առաջին եռամսյակում: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio