ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Skoda-ն ներկայացրել է միջին չափսի նոր քրոսովեր:
04 Փետրվար 2020
Չեխական Skoda ընկերությունը Հնդկաստանի մայրաքաղաքում անցկացվող ավտոսրահում ներկայացրել է Vision IN կոնցեպտը, որը արտացոլում է պատկերացոմները տեղական շուկայի համար նախատեսված միջին չափսի քրոսովերի վերաբերյալ: Նորույթը որոշակիորեն հիշեցնում է Karoq մոդելը, սակայն աչքի է ընկնում ավելի ագրեսիվ լուծումներով: Ենթադրվում է, որ այն վաճառքի կհանվի հաջորդ տարի:
Skoda Vision IN կոնցեպտի երկարությունը 4256 միլիմետր է, բարձրությունը՝ 1589 միլիմետր, իսկ անվային բազան՝ 2671 միլիմետր, ինչից կարելի է եզրակացնել, որ այն ավելի փոքր է, քան եվրոպական շուկայում առաջարկվող Karoq-ը: Բացի այդ այն տարբերվում է առջևի թափարգելների ավելի մեծ օդակլանիչներով, ռադիատորի ճաղավանդակի «բյուրեղային դեկորով», ստորին հատվածի ալյումինե սփոյլերով և երկհատվածանի լուսադիոդային օպտիկայով, որը ներառում է ցերեկային ընթացքի L-աձև կրակները:
Սրահի ձևավորման համար Skoda-ն օգտագործել է դասական նյութեր՝ բնական կաշի և դրա բարձրակարգ փոխարինիչներ: Առջևի վահանակի և դռների վերդիրները պատրաստված են բյուրեղապակուց, իսկ դեկորում օգտգործված են ավանդական դրոշմապատկերների տարրեր: Առջևի վահանակին ևս առկա է լրացուցիչ «բյուրեղապակյա տարր», որն ըստ երևույթին նույնպես խորհրդանշում է Չեխիան:
Ինչպես և Skoda-ի բոլոր ժամանակակից մոդելներում, այստեղ էլ առատորեն կիրառված են Simply Clever հայեցակարգի սկզբունքները: Դռների գրպանիկներում տեղավորվում են ֆիրմային շշերը, հետևի բազմոցը բաժանվում է երկու առանձին նստատեղի, իսկ նստատեղերի պաստառապատումն էլ իր հերթին երկկողմանի է՝ մեկը «սպորտային», մյուսը՝ ավելի շքեղ:
Նոր քրոսովերը կառուցված է MQB-A0-IN հենահարթակի վրա, որը MQB հենահարթակի պարզեցված տարբերակն է: Skoda Vision IN-ի վրա տեղադրված է 1.5 TSI տուրբոշարժիչ, որը զարգացնում է 150ձ.ուժ հզորություն և 150 Նմ ոլորող մոմենտ, ինչի շնորհիվ ավտոմեքենան կարող է տեղից 100 կմ/ժ արագությունը զարգացնել 8,7 վայրկյանում: Քրոսովերի առավելագույն արագությունը 195 կմ/ժ է:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: