ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չորրորդ սերնդի Seat Leon՝ նոր դիզայնով և հիբրիդային ագրեգատներով:
01 Փետրվար 2020
Իսպանական Seat ընկերությունը ներկայացրել է չորրորդ սերնդի Leon մոդելը: Նորույթը դարձել է զգալիորեն ավելի ընդարձակ, ստացել է նոր սրահ, հիբբրիդային ուժային ագրեգատներ և պահպանել ճանաչելի արտաքինը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին հեչբեքն ու ունիվերսալը, ընդ որում դրանք երկուսն էլ հասանելի կլինեն սպորտային FR փաթեթով:
Նոր Seat Leon-ը նախկինի պես կառուցված է MQB հենահարթակի վրա, որը կիրառվում է նաև կոնցերնի այնպիսի մոդելների համար, ինչպիսին են Volkswagen Golf-ը և Skoda Octavia-ն: Դրանով հանդերձ Leon-ը զգալիորեն մեծ է Golf-ից՝ ավելի երկար լինելով 84 միլիմետրով, իսկ անվային բազայով չի զիջում Octavia-ին՝ 2686 միլիմետր: Բոլոր մոդիֆիկացիաներից առավել շատ է երկարել Leon Sportstourer ունիվերսալը, որի թափքը նախորդ սերնդի հետ համեմատ «աճել է» 93 միլիմետրով:
Նոր Leon-ը ներկայացվում է, որպես գոլֆ-դասում առավել «երիտասարդական» մոդել, և Seat-ի դիզայներները կարողացել են ստեղծել ճանաչելի և համարձակ կերպար: Մոդելային ընտանիքի գլխավոր առանձնահատկությունը օպտիկայի հիշվող պատկերն է: Լուսադիոդային լուսարձակները առաջարկվում են արդեն բազային համալրմամբ, իսկ լրավճարի դիմաց հասանելի կլինեն նաև մատրիցային լուսարձակները:
Սրահի կառուցվածքը նման է արդեն իսկ հիշատակված Volkswagen Golf և Skoda Octavia մոդելներին: Այսպես, սարքավորումների 10,25-դյույմանոց վահանակը առաջարկվում է որպես ստանդարտ, իսկ ավտոմատ փոխանցումատուփի ֆիքսվող փոխարկիչն իր տեղը զիջել է էլեկտրոնային ջոյսթիքին: Բացի այդ բազային սարքավորումների ցանկը ներառում է կայանման էլեկտրամեխանիկական արգելակ, շարժիչի գործարկման կոճակ, ինչպես նաև մուլտիմեդիա համակարգի 8,25-դյույմանոց էկրան: Հավելյալ գումարի դիմաց կարելի է պատվիրել տեղեկատվական –ժամանցային համակարգ՝ 10-դյույմանոց հպումային էկրանով և ներկառուցված սիմ-քարտով, որը նաև հնարավոր կլինի կառավարել ձայնի կամ ժեստերի օգնությամբ:
Ավտոմեքենան սարքավորված է ակտիվ անվտանգության ժամանակակից համակարգերի և օժանդակ ֆունկցիաների լայն հավաքածուով: Ինչպես և շատ նոր մոդելների մեջ Leon-ի սրահում առկա է ուրվագծային լուսավորության ֆունկցիա, որը Xcellence համալրման մեջ ստանում է նաև «ինտելեկտուալ» գործառույթներ՝ փոխելով գույնը կախված երթևեկության պայմաններից:
Օրինակ, շարժիչի գործարկման պահին այն ավելի փափուկ երանգ ունի, իսկ սպորտային ռեժիմում դառնում է ավելի վառ: Սակայն Leon-ի ուրվագծային լուսավորության հիմնական առանձնահատկությունը անվտանգության համակարգերի աշխատանքի արտացոլումն է: Այսպես, սարքավորումների վահանակի հատվածում դիոդային ժապավենը կարող է միաժամանակ հանդես գալ որպես կույր գոտիների վերահսկման, շարժման շարքի ապհպանման և կայանտեղիից դուրս գալուն օժանդակող համակարգերի ցուցիչ՝ անհրաժետության դեպքում վառ դեղին լույսով նախազգուշացնելով վարորդին հնարավոր վտանգգի մասին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: