Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vilner աթելիեն ամբողջությամբ կերպարանափոխել է BMW X7-ի սրահը:
31 Հունվար 2020

Բուլղարական Vilner աթելիեն առատորեն զարդարել է BMW X7-ի սրահը թանկարժեք կաշվով և ալկնատարայով: Ձեռնարկության սեփականատեր Աթանաս Վիլները, հիասթավելով BMW մոդելային շարքի առաջատարի սրահում պլաստմասե տարրերի գերակայությունից, որոշել է փոխարինել հասարակ թվացող տարրերը: Բացի այդ որոշակի լրամշակման է ենթարկվել նաև քրոսովերի արտաքինը, որտեղ նկատելի են 21-դյույմանոց սկավառակների եզրակավորումը և հետևի լուսարձակների «Х7» նախշազարդերը:



Նախագծի հիմքում ընկած է 400 ձ.ուժ հզորությամբ BMW X7 M50d մոդելը, որի արժեքը կազմում է 120 հազար եվրո: Քրոսովերի սրահում ամբողջությամբ թարմացվել է առջևի վահանակի ստորին հատվածը, դռները, առջևի նստատեղերի թիկնակները, կենրոնական բարձակն ու առաստաղի որոշ հատվածներ: Ըստ Vilner-ի մասնագետների միայն առջևի նստատեղերի կաշեպատման համար ծախսվել է երկու քառակուսի մետր թանկարժեք կաշի:  



Որպեսզի թյունինգային X7-ի ինտերիերը ոճը հավատարիմ մնա օրիգինալին, արհեստանոցում օգտագործել են «Տարտուֆո» գույնի կաշի և ալկանտարա, որոնք գնվել են BMW Individual ստորաբաժանման մատակարարից: Լրամշակման բաց-դարչնագույն նյութերի հետ կոնտրաստ ստեղծելու համար դիզայներները որոշել են օգտագործել շափյուղայի գույնի ամրագոտիներ: Ի դեպ, նույն լուծումը խաղարկվում է նաև Vilner-ի ֆիրմային պայուսակում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio