ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lotus-ը ներկայացրել է իր «առօրյա» մոդելը:
30 Հունվար 2020
Lotus ընկերությունը ներկայացրել է Evora GT410 մոդելի նոր մոդիֆիկացիան, որը զրկվել է Sport մականունից: Ըստ ապրանքանշանի ղեկավարների, այն պետք է դառնա «առօրյա» ավտոմեքենա, որը նաև մոտ 3 հազար ֆունտով ավելի մատչելի կլինի, քան սպորտային տարբերակը՝ առաջարկելով 82 900 ֆունտով:
Ավտոմեքենան ավելի հարմարավետ է, քան սպորտային տարբերակը: Այն սարքավորված է Sparco նստատեղերով և կլիմատ-կոնտրոլ համակարգով: Բացի այդ առաջարկվում է հետին տեսադաշտի տեսախցիկ, որը ապահովում է լրացուցիչ անվտանգություն կայանման ժամանակ կամ ցածր արագություններով մանևրելու ընթացքում:
Ինժեներները առանձնակի ուշադրություն են դարձրել ձայնամեկուսացման վրա՝ նվազեցնելով ճանապարհային աղմուկի ազդեցությունը սրահում: Արդեն բազային տարբերակում Evora GT410-ը սարքավորվում է պրեմիում դասի մուլտիմեդիա համակարգով, որն առանձնանում է ներկառուցված նավիգացիայով և Apple CarPlay ծրագրի առկայությամբ:
Լրամշակվել է նաև դռների ներքին կառուցվածքը՝ ավելացնելով լրացուցիչ պահոցներ և ներկառուցված արմնկակալներ: Հետևի դռան վրա ավելացվել է նաև մեծ ապակյա սեկցիա, որը կոչված է բարելավել տեսանելիությունը: Միևնույն ժամանակ շարժիչը մնացել է նույնը, ինչը և Sport տարբերակի վրա, այն է՝ 3,5-լիտրանոց V6 բենզինային ագրեգատ, որն ապահովում է 410 ձ.ուժ հզորություն:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: