Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus LC կաբրիոլետ՝ նվիրված ծովային ճանապարհորդություններին:

03 Օգոստոս 2020

Lexus-ը ներկայացրել է LC Convertible մոդելի հատուկ մոդիֆիկացիա՝ Regatta Edition անվանմամբ: Կաբրիոլետը հիշեցնում է ծովային ճանապարհորդությունների մասին, իսկ կապույտ թափքի և սպիտակ սրահի համադրությունը ստեղծում է շքեղ զբոսանավերին բնորոշ մթնոլորտ: Ըստ ամենայնի, մեքենան առաջարկվում է նույն մասնագրերով, ինչը և Barrett-Jackson աճուրդում երկու միլիոն դոլարով վերջերս վաճառված մոդելն էր: 

Toyota-ն ներկայացրել է RAV4-ի չափազանց սև տարբերակը:

02 Օգոստոս 2020

Ճապոնական Toyota ընկերությունը հրապարակել է RAV4 ամենագնացի նոր հատուկ մոդիֆիկացիայի լուսանկարները: Նորույթը առաջարկվում է թափքի ու սրահի բացառիկ սև գույնով, «հակաքրոմ» փաթեթի որոշ տարրրերով, հատուկ անվասկավառակներով և դեկորով: Toyota RAV4 Black Edition քրոսովերները նախատեսված են եվրոպական շուկայի համար և կարող են լինել միայն հիբրիդային:  

Suzuki Jimny-ն ներկայացել է Land Rover Defender-ի կերպարանքով:

01 Օգոստոս 2020

Ճապոնական Damd թյունինգային աթելիեն նոր Suzuki Jimny-ն արհեստավարժորեն  վերածել է դասական Land Rover Defender-ի: Little:D անվանում ստացած թյունինգային ոճային փաթեթը վերարտադրում է բրիտանական ամենագնացին բնորոշ բոլոր արտաքին բրուտալ գծերը, ինչի շնորհիվ Jimny-ն նմանվել է Defender 90-ին:

BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը:

31 Հուլիս 2020

Գերմանական ընկերությունը ներկայացրել է իր ամենամեծ ամենագնացի՝ X7 մոդելի Dark Shadow Edition մոդիֆիկացիան, որը կոչված է առավելագույն բարձունքի հասցնել շքեղության և դինամիկայի զգացողությունները: Նոր տարբերակը համատեղում է տպավորիչ սպորտային դիզայնն ու մոդելին բնորոշ տեխնիկական բնութագրերի բարձրագույն որակները՝ համեմված սրահի շքեղ մթնոլորտով:  

Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը:

30 Հուլիս 2020

Լեհաստանում գրանցված նոր Izera ավտոմոբիլային ապրանքանիշը ներկայացրել է առաջին տեղական էլեկտրամոբիլների կոնցեպտը: Նախատեսվում է, որ սերիական մոդելների՝ քրոսովերի և հեչբեքի, արտադրությունը կմեկնարկի 2023 թվականին:   

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio