Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էլեկտրական Nissan Ariya` մինչև 500 կմ մեկ լիցքավորումով: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17 Հուլիս 2020

Ճապոնական Nissan ընկերությունը համացանցում կազմակերպել է իր մոդելային շարքի առաջին էլեկտրական Ariya քրոսովերի շնորհանդեսը: Եվրոպական շուկայում Nissan Ariya-ն կառաջարկվի հինգ մոդիֆիկացիաներով, որոնք, կախված տարբերակից, կսարքավորվեն 63 կամ 87 կՎտժ տարողությամբ մարտկոցով, ինչպես նաև մեկ կամ երկու էլեկտրական շարժիչով (առջևի և հետևի սռնիի վրա): Ընթացքի պաշարը, ելնելով մարտկոցից, կարող է հասնել 360-ից մինչև 500 կմ WLTP ցիկլում:

Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16 Հուլիս 2020

Ford ընկերությունը ԱՄՆ-ում ներկայացրել է Bronco ամենագնացի վեցերորդ սերունդը: Մոդելը վերակենդանացվել է ավելի քան քսան տարվա ընդմիջումից հետո: Նոր սերնդի Bronco-ն առանձանանում է աուտենտիկ դիզայնով, շրջանակային կառուցվածքով և շարժիչների ընտրությամբ: Տեղական շուկայում մոդելի գինը սկսվում է 28,5 հազար դոլարից:  

BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ:

15 Հուլիս 2020

Գերմանական BMW ընկերությունը ներկայացրել է լիովին նոր iX3 էլեկտրական քրոսովերը: Նորույթը արտաքինից գրեթե չի տարբերվում վառելիքով աշխատող  X3-ից: Էլեկտրական մոդելը կարելի է ճանաչել երկնագույն շրջանակով եզրավորված կեղծ ռադիատորային ճղավանդակով: iX3-ի արտադրությունը իրականացվելու է Չինաստանում տեղակայված BMW-Brilliance համատեղ գործարանում: Լայնածավալ թողարկումը կմեկնարկի արդեն հաջորդ ամիս, իսկ առաջին օրինակները արտադրվում են դեռևս թեստային ռեժիմում: 

Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը:

14 Հուլիս 2020

Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է Q4 Sportback e-tron անվանմամբ կոնցպետուալ ավտոմեքենան: Այն անցած տարի Ժնևի ավտոսրահում ցուցադրված էլեկտրական Q4 քրոսովերի կուպեատիպ մոդիֆիկացիան է: Ընդ որում սա պարզապես դիզայներական վարժանք չէ՝ մեքենայի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարվանից:

Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13 Հուլիս 2020

Իտալական Lamborghini ընկերության առաջին սերիական հիբրիդային ընտանիքը համալրվել է նոր մոդելով՝ Sián Roadster-ով: Կուպե մոդիֆիկացիայից նորույթը տարբերվում է միայն տանիքի բացակայությամբ: Հատկանշական է, որ տանիքը հասանելի չէ նույնիսկ հավելավճարի դիմաց: Մոդելը կթողարկվի ընդամենը 19 օրինակով, որոնք արդեն իսկ նախապես վաճառվել են:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio