Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը:
30 Հուլիս 2020

Լեհաստանում գրանցված նոր Izera ավտոմոբիլային ապրանքանիշը ներկայացրել է առաջին տեղական էլեկտրամոբիլների կոնցեպտը: Նախատեսվում է, որ սերիական մոդելների՝ քրոսովերի և հեչբեքի, արտադրությունը կմեկնարկի 2023 թվականին:   



Izera անվանումը հիշեցնում է Լեհաստանի և Չեխիայի սահմանին գտնվող Իզերյան լեռների մասին: Ապրանքանշանը պատկանում է 2016 թվականին հիմնված ElectroMobility ընկերությանը, որի հիմնական բաժնետերը հենց պետությունն է: Ներկայացված նախատիպերի վրա աշխատել է Torino Design իտալական աթելիեն, որը հայտնի է Ferrari, McLaren, Nissan և նույնիսկ ռուսական КамАЗ ընկերությունների համար արված աշխատանքներով:



Սերիական ավտոմեքենաները հիմնված կլինեն միևնույն հենահարթակի վրա, որը նախաեսվում է ձեռք բերել կողմնակի արտադրողից: Հնարավոր է, որ խոսքը գնում է Volkswagen-ի՝ հատուկ էլեկտրական մեքենաների համար նախագծած MEB լուծման մասին: Հայտնի է միայն, որ տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը երկու մոդիֆիկացիաներն էլ կզարգացնեն 8 վայրկյանում, իսկ ընթցաքի պաշարը կկազմի առնվազն 400 կիլոմետր WLTP ցիկլում:



Էլեկտրամոբիլների արտադրությունը կիրականացվի Լեհաստանի Սիլեզիա շրջանում կառուցվող գործարանում, որը ենթադրաբար կգործարկվի արդեն 2021 թվականին, իսկ Izera մակնիշի առաջին սերիական ավտոմեքենաները շուկա կհանվեն դրանից երկու տարի անց: Արտադրության հնարավոր ծավալները դեռևս հայտնի չեն, սակայն  ElectroMobility-ի ղեկավարությունը նշում է, որ ձեռանրկությունում կստեղծվի շուրջ 6000 աշխատատեղ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio