Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը:
31 Հուլիս 2020

Գերմանական ընկերությունը ներկայացրել է իր ամենամեծ ամենագնացի՝ X7 մոդելի Dark Shadow Edition մոդիֆիկացիան, որը կոչված է առավելագույն բարձունքի հասցնել շքեղության և դինամիկայի զգացողությունները: Նոր տարբերակը համատեղում է տպավորիչ սպորտային դիզայնն ու մոդելին բնորոշ տեխնիկական բնութագրերի բարձրագույն որակները՝ համեմված սրահի շքեղ մթնոլորտով:  



BMW X7 Dark Shadow Edition-ը կթողարկվի ԱՄՆ Սպարտանբուրգ քաղաքի գործարանում 2020 թվականի օգոստոսից և շուկա կհանվի ընդամենը 500 օրինակով: Դրա առավել նկատելի առանձնահատկություններից է առաջին անգամ BMW X շարքի ավտոմեքենաների համար հասանելի բացառիկ Frozen Arctic Grey գորշ մետալիկ գույնի թափքը, որը նախկինում հնարավոր էր պատվիրել միայն BMW Individual ծրագրի շրջանակներում:



BMW X7 Dark Shadow Edition-ի այս տպավորիչ գույնը լրացնում են BMW Individual ստորաբաժանման նախագծած High Gloss Shadow Line շարքի արտաքին դիզայներական լուծումները, որոնք ենթադրում են ռադիատորի ճաղավանդակի, կողային օդակլանիչների և արտանետման խողովակների սև սնդուսափայլ լրամաշկում: Այն կոնտրաստային հակադրություն է ստեղծում թափքի փայլատ մակերևույթների հետ, որն էլ ավելի է ընդգծվում ռեյլինգների փայլի և ապակյա տանիքի արևապաշտպան ծածկույթի շնորհիվ: 



Ամենագնացի դինամիկ խառնվածքը ընդգծվում է M սպորտային փաթեթի մեջ ընդգրկված՝ թափքի աերոդինամիկ կատարելագործված տարրերով, որոնք ներառված են ստանդարտ համալրման մեջ: BMW X7 Dark Shadow Edition-ը համալրված է 22-դյույմանոց թեթևաձույլ  M սկավառակներով՝ V-աձև շյուղերով և Jet Black փայլատ լրամշակմամբ, իսկ շարժիչի անգերազանցելի արտադրողականությունը ուղեկցվում է M արտանետման սպորտային համակարգի հզոր հնչողությամբ: 



Ավտոմեքենայի բացառիկ ինտերիերում աչքի են ընկնում լայնորեն կիրառված Night Blue / Black գույնի Full Merino կաշին, կոնտրաստային դարձակարերը, Night Blue երանգի ալկանտարայով լրամշակված առաստաղն ու սարքավորումների վահանակը: Black Merino  կաշին կիրառված է նաև սարքավորւմների վահանակի ստորին հատվածի և առջևի նստատեղերի թիկնակների լրամշակման համար: Կենտրոնական բարձակի եզակի դիզայնը ընդգծվում է BMW Individual  շարքի՝  ներքին հարդարման բացառիկ լուծումներով, որոնց թվում հիշատակման է արժանի Piano Black լրամշակումը՝ մոդիֆիկացիայի տարբերանշանով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio