Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը:

23 Հուլիս 2020

Գարնանը թարմացված սովորական Countryman-ից հետո, բրիտանական MINI ընկերությունը ներկայացրել է նաև «լիցքավորված»John Cooper Works Countryman մոդելի ռեսթայլինգային տարբերակը: Փոփոխությունները վերաբերում են արտաքին տեսքին, սրահի ձևավորմանն ու սարքավորումներին, մինչդեռ ուժային ագրեգատը մնացել է նույնը: 

Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22 Հուլիս 2020

Ամերիկյան Jeep ընկերությունը ներկայացրել է Renegade 4xe և Compass 4xe լիցքավորվող հիբրիդները, որը, ըստ արտադրողի, կոչված է էլ ավելի բարելավելու ընկերության ամենագնացների առասպելական արտաճանապարհային կարողությունները: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Jeep-ի այս նորագույն մոդելները ամբողջությամբ արտացոլում են ապրանքանշանի հիմնական արժեքները՝ ազատությունը, արկածախնդրությունը, բացառիկությունն ու կիրքը:

Ford Mustang Mach-E` յոթ էլեկտրական շարժիչով: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21 Հուլիս 2020

Ford Performance սպորտային ստորաբաժանումը և RTR Vehicles թյունինգային աթելիեն ներկայացրել են էլեկտրական Mustang Mach-E քրոսովերի մրցարշավային մոդիֆիկացիան: Ըստ ինժեներների, Mustang Mach-E 1400-ը ստեղծված է դրիֆթ մրցումներին մասնակցելու համար: Բացի այդ, ակնկալվում է, որ մոդելը կներգրավվի նաև NASCAR մրցաշարում: «Լիցքավորված» մոդիֆիկացիայի արժեքը դեռևս չի հայտարարվել:

Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20 Հուլիս 2020

Իտալական Maserati ընկերությունը ներկայացրել է Ghibli սեդանի հիբրիդային մոդիֆիկացիան: Սա առաջին հաստատուն քայլն է դեպի  մակնիշի ամբողջ մոդելային շարքի էլեկտրականացումը: Ակնկալվում է, որ Ghibli Hydrid սեդանին շուտով կմիանան նաև GranTurismo և GranCabrio մոդելները, որոնց նորամուտը նախատեսված է 2021 թվականին:

Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը:

18 Հուլիս 2020

Toyota ընկերության եվրոպական ստորաբաժանումը ներկայացրել է նոր սերնդի Corolla սեդանի GR Sport մոդիֆիկացիան: Նորույթը կարելի է ճանաչել դիզայնի սև տարրերով, որոնք փոխարինել են քրոմապատ լուծումներին, և երկգույն ներկվածքով: Տեխնիկական մասով փոփոխություններ նախատեսված չեն: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio