ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Suzuki Jimny-ն ներկայացել է Land Rover Defender-ի կերպարանքով:
01 Օգոստոս 2020
Ճապոնական Damd թյունինգային աթելիեն նոր Suzuki Jimny-ն արհեստավարժորեն վերածել է դասական Land Rover Defender-ի: Little:D անվանում ստացած թյունինգային ոճային փաթեթը վերարտադրում է բրիտանական ամենագնացին բնորոշ բոլոր արտաքին բրուտալ գծերը, ինչի շնորհիվ Jimny-ն նմանվել է Defender 90-ին:
Չնայած Little:D թյունինգ-փաթեթի արժեքը դեռ չի բարձրաձայնվում, պարզ է, որ Suzuki Jimny-ի այս կերպարանափոխումը բավական ծախսատար է: Դիզայներները փոխարինել են կապոտը, ռադիատորի ճաղավանդակը, անվակամարների ընդլայնիչները, ինչպես նաև ադապտացրել են լուսարձակները և տեղադրել վինտաժային 16-դյույմանոց անվասկավառակներ: Ինտերիերում փոփոխությունները սահմանափակ են՝ նստատեղերի համար կարվել են հատուկ ծածկոցներ 1970-ականների ոճով:
Damd-ի մասնագետները կարողացել են պահպանել Defender-ի ճանաչելի այնպիսի տարրեր, ինչպիսին են կլոր լամպային լուսարձակները, ուժային թափարգելները, երկար ցայտապաշտպանիչները, ինչպես նաև վերարտադրել են կապոտի և ռադիատորի ճաղավանդակի տարբերանշանները: Պրակտիկ տեսանկյունից առաջարկվում են տանիքին տեղադրվող արշավային բեռնարկղ և դիոդային «հեծան», որոնք չունեն ուղիղ կապ նախագծի հետ:
Little:D թյունինգային փաթեթը չի ենթադրում ուժային ագրեգատի կատարելագործում: Jimny-ի կապոտի տակ նախկինի պես տեղադրվում է 1,5-լիտրանոց բենզինային մթնոլրտային շրաժիչը, որը զարգացնում է 102 ձ.ուժ հզորություն և կարող է համակցել կամ 5-աստիճան մեխանիկական, կամ՝ 4-աստիճան ավտոմատ փոխանցումատուփերից որևէ մեկի հետ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: