ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՅՈՒՆԽԵՆԻ BMW ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ROLLS-ROYCE ՄԱԿՆԻՇԻ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
22 Մարտ 2013
Rolls-Royce ավտոմեքենաների պատմության մեջ առաջին ցուցահանդեսը
բացվել է Մյունխենում գտնվող BMW Museum թանգարանում: Այս ցուցահանդեսը, որը կրում է "Կատարելության
ձգտում” խորագիրը, նվիրված է BMW Group ընկերության կազմում Rolls-Royce ապրանքանշանի վերածննդի տասնամյակին: Բացի այդ ցուցահանդեսը
նշանավորում է Rolls-Royce ապրանքանշանի
պատմության ամենագլխավոր ամսաթվերից մեկը` սըր Հենրի Ռոյսի ծննդյան 150-ամյակը:
Էքսպոզիցիան
պատմում է լյուքս դասի շքեղ ավտոմեքենաների պատմությունը ժամանակագրական կարքով`
սկսած 1904թ., երբ առաջին անգամ հանդիպեցին ընկերության հիմնադիրները` սըր Հենրի
Ռոյսը և պատվելի Չարլզ Սթյուարտ Ռոլսը, մինչ մեր օրերը:
Անմիջապես
BMW Museum կենտրոնում
ներկայացված ցուցհանդեսը գրավում 5 հարկ և շուրջ 1000 քառակուսի մետր տարածք:
Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Rolls-Royce մակնիշի 15 օրիգինալ մեքենաների` 1907-2012 թթ. արտադրության:
Հավաքածուն ներառում է Rolls-Royce 10EX փորձարարական ավտոմեքենան` ստեղծված 1926թ.-ին այսպես
կոչված "Նոր Հենահարթակի” հնարավորությունները ցուցադրելու համար: Սըր Հենրի Ռոյսն
ինքն է նախագծել և բազմիցս փորձարկել 10EX մոդելը` անընդհատ ձգտելով մեքենայի կատարելագործման:
Պատմական
ավտոմեքենաների ցուցադրությունը լարցվում է գեղեցիկ պատմողական դիսփլեյներով,
որոնք պատոմւմ են մեքենաների թափքի արտադրության պրոցեսի, նախագծման, դիզայնի և
նույնիսկ գովազդի մասին: Պատմողական շարքը ներառում է հանարահայտ "Հրճվանքի Ոգու”
և ռադիատորի "Պանթեոն” վանդակաճաղի նկարագրությունը` երկու երեևույթ, որ
ամբողջովին խորհրդանշում են Rolls-Royce ավտոմեքենաները:
Ցուցահանդեսը
զուգորդվում է նաև բրիտանական այլ լյուքսային պարանքանշանների ցուցադրմամբ,
ներառյալ տղամարդու ու կանանց հագուստը, կաշվից իրեր, ժամացույցներ, կոշիկ,
արծաթեղեն և ապակի:
"Սա բացառիկ մի ցուցհանդես է, որը նվիրված
է BMW Group-ի հովանու
ներքո Rolls-Royce ընկերության
վերածննդի տասնամյակին”,- ասաց Թորսթեն Մյուլեր-Օթվոսը, ընկերության գործադիր
տնօրենը: "Մեր ժամանակակից մեքենաները հանդիսանում են գերմանական փորձի ու
տեխնոլոգիաների և դիզայնի ու որակի բրիտանական ավանդույթների կատարյալ
համադրություն: Ահա, թե ինչու է խորհդանշական, որ բրիտանական ավտոմոբիլաշինության
հաջողության վերաբերյալ նման ցուցահանդեսը բացվել է BMW
Museum թանգարանում, որը համախբմել է BMW
Group-ի "ոգին ու հիշողությունը””: