ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
HND-9` ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿՈՒՊԵԻ ԿՈՆՑԵՊՏ HYUNDAI-ԻՑ
21 Մարտ 2013Hyundai Motor Company ընկերությունը` համաշխարհային ավտոշուկայի ամենադինամիկ զարգացող արտադրողներից մեկը, ներկայացրել է նոր սպորտային շքեղ կուպե կոնցեպտուալ HND-9 ավտոմեքենայի առաջին պատկերները:
HND-9 մոդելը հանդիսանում է "հոսացող դիզայնի" փիլիսոփայության էվոլյուցիոն զարգացումը: Սա իններորդ կոնցեպտուալ մոդելեն է, որը նախագծվել է Hyundai Motor Group-ի կորեական Նամյան քաղաքում գտնվող R&D կենտրոնում: Այն առանձնանում է մեքենայի պրեմիալ արտաքինն ընդգծող բազում շեշտադրումներով:
Մասնավորոապես HND-9 ընդգծված երկար կապոտն ու անվային բազան հանդիսանում են սպորտային կուպեների դասական օրինակ հանդիսացող մոդելների ժամանակակից մեկնաբանությունը:
Առջևի լուսարձակներից դեպի բեռնախցիկ սահուն հոսացող գծերը, ծավալային, հզոր թափքը և ռադիատորի արտահայտիչ վեցանկյուն վանդակաճաղը շեշտում են բացառիկ սպորտային կուպեի մասին տպավորությունը:
Ավելին, թիթեռնիկ-դռները, լուսարձակներից ձգվող ապրուրաձև գծերը, փափուկ արծաթափայլ ծածկը, արտանետման կրկնակի խողովակները, առջևի և հետևի լապտերների եզակի դիզայնը մեքենայի հաղորդում են իրապես ֆուտուրիստական ոճ:
Այս բարձր արտադրողականությամբ կոնցեպտուալ ավտոմեքենան ունին հետևի քարշակում և համալրվում է 3.3 լ ծավալով GDi բենզինային շարժիչով և ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփով, որոնք ապահովում են 370ձ/ու հզորություն:
Նոր HND-9 պաշտոնապես մամուլին կներկայացվի մարտի 28-ին Սեուլի ավտոսրահում: Այդ ժամանակ էլ կհրապարկվեն նոր ավտոմեքենայի դիզայնի և առաջադեմ տեխնոլոգիաների մանրամասնություններ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: