Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐ JAGUAR XFR-S ԻՐ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ԳՈՒԴՎՈՒԴԻ “ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ”
20 Մարտ 2013

Նոր Jaguar XFR-S մոդելն իր նորամուտը նշեց մարտի 20-ին հանրահայտ Գուդվուդի "Արագության փառատոնում”: Italian Racing Red գույնով իրականացված Jaguar-ի երբևէ ստեղծած ամենաարագ սպորտային  նախատիպը ընթացավ մեդիա ոլորտի ներկայացուցիչների առջև 1988 թ ԼըՄանի 24 ժամ մրցարշավի հաղթող Էնդի Ուոլեսի կառավարմամբ:

 Առաջին անգամ ներկայացվելով դեռևս անցած տարի Լոս Անջելեսի Ավտոսրահում`ցնցող XFR-S-ը Գուդվուդում միացավ նախորդ տարիների Jaguar-ի սպորտային անցյալի հերոսներին: Դրանց թվում էին 1962թ. Jaguar Mk. II մոդելը` ստեղծված Jaguar Heritage Racing ստորաբաժանման կողմից, 1954թ. "կարճաքիթ” Jaguar D-Type` №1 շասսի` ինքնին զարգացող մի նախատիպ, որոնք ներկայացվեցին Jaguar Heritage Trust հիմնադրամի կողմից ամնիջապես Հուդվուդ Հաուզի առջև:

 Նոր XFR-S 0-100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4.6 վայրկյանում, սիկ առավելագույն արագությունը հասնում է 300 կմ/ժ (այստեղ պետք է նշել, որ դա էլեկտրոնային սահմանափակիչի կիրառման արդյունքն է):

XFR-S-ը ստեղծվել է հանրաճանաչ XFR մոդելի հիման վրա, սակայն գերազանցում է վերջինիս 40 ձ/ու –ով հզորության և 55Նմ-ով պտտող մոմենտի առումով` առաջին հերթին 5.0 լ ծավալով ներմղիչով V8 շարժիչի շնորհիվ: Ընդհանուր առմամբ նոր XFR-S-ի շարժիչն աչքի է ընկնում 550 ձ/ու հզորությամբ և 680Նմ պտտող մոմենտով, ինչը սակայն չի ազդում վառելիքի ծախսի և ածխաթթու գազի արտանետման մակարդակի վրա:

 Նոր Jaguar XFR-S արդեն իսկ հասանելի է պատվերների համար` նախնական 110000 ԱՄՆ դոլար արժեքով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio