Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

"ԱՅՍՄԵՆԻ" ՎԵՐԱԴԱՐՁԸ
18 Մարտ 2013

Կիրակի, մարտի 17-ին կայացավ 2013թ. Ֆորմուլա 1 մրցարշավի առաջին փուլը: Ավանդույթի համաձայն այն հյուրընկալել էր Մելբուրնի Ալբերտ-պարկ քաղաքային մրցուղին: Արդեն շաբաթ օրը եղանակն անակնկալ մատուցեց` հորդառատ անձրևի պատճառով որակավորման մրցումների երկրորդ ու երրորդ մասերը տեղափոխվեցին կիրակի: Հասկանալի է, որ մեկնարկել մրցավազքում անմիջապես որալավորումից մի քանի ժամ անց շատ հեշտ չէ, մանավանդ, երբ զուտ որոկավաորումը լի էր պայքարով: Պետք է նշել, որ վերջին տարիներին որակավարումը նմանվել է մի միջոցառման, որտեղ մասնակցում են 24 պիլոտ, իսկ հաղթանակը գրեթե միշտ բաժին է հասնում Սեբաստիան Ֆեթելին: Ահա այս անգամ էլ աշխարհի եռակի չեմպիոնը ոչ մի հնարավորություն չթողեց բոլոր մրցակիցներին` գերզանցելով իր թիմակից Մարկ Ուեբբերին գրեթե 0.5 վայրկյանով: Հաճելիորեն զարմացրեցին իրենց արագությամբ երկու Ֆերրարիները: Անցա տարվա կատարյալ ձախողումից հետո փայլեց Ֆելիպե Մասան, ով կարողացավ նույնիսկ առաջ անցել Ֆերնանդո Ալոնսոյից: Երրորդը Լյուիս Հեմիլթոնն էր, ում տեղափոխությունը Մեսրսեդես, կարծես, այդքան էլ չի ազդել բրիտանացու  մոտիվացիայի վրա` նա երրորդն էր: ՄԻ փոքր ավելի հետ մնացին Lotus-ի մրցարշավորդները: Իսկ ահա McLaren-ը կարելի է ասել տապալեց միջմրցաշրջանային նախապատրաստությունը: Մեքենայի նախագծման ժմանակ կիրառված ռիսկային մոտեցում չարդարացավ: Արդյունքում Ջենսոն Բաթոնը 10-րդն էր, իսկ թիմի նորեկ` Սերխիո Պերեսը` միայն 15-րդը:

Սակայն, ինչպես պարզվեց, իրավացի էր Pirelli ընկերության Ֆորմուլա1 ծրագրի ղեկավար Փոլ Հեմբրին, ով մեկնարկից առաջ հայտարարեց, որ պետք է սպասել անակնկալների և, օրինակ, ուշի-ուշով հետևել Կիմիին:
Լոթուսի մրցարշավորդը ֆանտաստիկ ելույթ ունեցավ: Մենք տեսանք նույն Ռայկոնենին, ով 2007 թ. նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Սրանասիրտ, չափավոր ագրեսիվ, խելացի` նա մեկնարկ էր դուրս եկել ընդամենը 7-րդ տեղից, սակայն մրցափուլի ավարտից արդեն 15 շրջան առաջ բոլորին, ասես, հասկացրեց, որ հաղթանակն այլևս ոչ մեկի չի զիջի: Համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը գրաված Ալոնսոն ու Ֆեթելը ստիպված էին ընդունել "Սառցե Մարդու" հաղթանակը` երկու շաբաթ անց Մալայզիայում վրեժխնդիր լինելու հույսով: Բավականին հակասական էր Mercedes-ի պիլոտների ելույթը: Նիկո Ռոսբերգը բավականին վաղ դուրս մնաց պայքարից մեքենայի հետ ծագած խնդիրների պատճառով, իսկ ահա Հեմիլթոնն ընդամնեը հինգերորդն էր` բացի հաղթողներից առաջ թողնելով նաև երկրորդ Ֆերրարին:
Ռայկոնենի անսպասելի հաղթանակն ապացուցեց, որ մենք, ինչպես արտահայտվել էր նախկինում հանրահայտ մրցարշավորդ Դեյվիդ Կուլտհարդը, ականատեսն ենք Ֆորմուլա1-ի "ոսկե դարաշրջանին":
Սպասենք` թե ինչով կպատասխանեն "Այսմենին" Մալայզիայում Red Bull-ն ու Ferrari-ն:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio