ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱԼԱՅԶԻԱԿԱՆ "ՈՐՈՏԸ"
25 Մարտ 2013Կիրակի՝ մարտի 24-ին կայացավ Ֆորմուլա 1 2013 մրցաշրջանի երկրորդ փուլը՝ Մալայզիայի Գրան-պրին:
Այս համեմատաբար նոր մրցափուլը, որն արդենս հասցրել է սիրվել մրցարշավորդներից շատերի կողմից, միշտ առանձնանում է անկանխատեսելի զարգացումներով: Դրա հիմնական պատճառն այս ժամակնակահատվածում հաճախ տեղացող անձրևներն են, որոնք Սեպանգի ուիկ-էնդը վերածում են յուրահատուկ կազինոյի: Սակայն եղանակի քմահարանքներին մրցարշավորդներն ու թիմերն արդեն հասցրել էին ծանոթանալ Մելբուրնում՝ այնպես որ պատրստ էին իրավիճակի ցանկացած զարգացման:
Սակայն, ընդհանուր առմամբ որակավորումն անցավ առանց անակնկալների: Զարմանալի էր միայն Սեբաստիան Ֆեթելի գրեթե մեկ վայրկյանի առավելությունը երկրորդ տեղը գրաված Ֆելիպե Մասսայի նկատմամբ: Բարզիլացու թիմակից` Ֆերնանդո Ալոնսոն և բրիտանացի Լյուս Հենմիթոնը Mercedes թիմից գրավեցին մեկնարկային երկորդ շարքը: Առաջին տասնյակի մեջ էին նաև McLaren-ի երկու պիլոտները, ինչը կարելիէ քայլա ռաջ համարել` թիմի կատարյալ անհաջող մեկնարկի ֆոնի վրա: Ալբերտ-պարկում հաղթանակ տարած Կիմի Ռայկոնենը, որն այս անգամ որոկավորվեց ընդամենը յոթերորդ տեղում, մրցավարների որոշմամաբ կորցրեց ևս երեք տեղ և մեկնարկի դուրս եկավ տասներորդը:
Ինչպես և սպասվում էր մրցավազքի որոշիչ գործոնը դարձավ անվադողերի աշխատանքը: Մեքենաները մեկնարկեցին միջանկյալ անվադողերով, սակայն, պարզ էր, որ արագ չորացող մրցուղու պայմաններում առաջին կանգառը կարելի է ակնկալել արդեն 5-6-րդ շրջանին: Սակայն մինչ այդ պայքարից դուրս մնաց հաղթանակի հիմնական հավակնորդներից մեկը: Ալոնսոն, երկրորդ շրջադարձում բաղվելով Ֆեթելին, վնասեց առջևի հակաթևը: Ferrari-ն որոշեց դիմել ռիսկի և հետաձգել այդ մասի փոխարինումը մինչև առաջին պիթ-ստոպը` փոխարինելու համար այն անվադողերի հետ միաժամանակ: Սակայն ռիսկը չարթարացվեց. մի քանի մետր անց հակաթևը պոկվեց, մեքենան դարձավ անկառավարելի, դուրս թռավ մրցուղուց և խրվեց խճահողի մեջ:
Ֆեթելն առաջինը փոխեց անվադողերը, ինչի հետևանքով կորցրեց դիրքը թիմակից` Մարկ Ուեբերի և Mercedes-ի երկու մրցարշավորդների նկատմամբ: Ինչպես հետագայում պարզ դարձավ հենց այդ պահին սկիզբ դրվեց իրադարձությունների հետագա անկանխատեսելի ու շատերի համար անսպասելի զարգացման:
Անիվների ամրակցման գործիքի խափանման պատճառով մրացվազքից դուրս մնացին Force India թիմի երկու մրցարշավորդներն էլ` չնայած բավական մրցունակ մարզավիճակի: Մի քանի շրջան մրցավազքը գլխավորեց Ջենսոն Բաթոնը, սակայն մեխանիկների սխալն անիվների փոփոխության ժամանակ հօդս ցնդեցրեց բրիտանացու հույսերը, ով գերազանց մարտավարության շնորհիվ հնարավորություն ուներ պայքարել առաջին հնգյակում տեղ զբաղեցնելու համար:
Պիթ-ստոպների վերջին ալիքից առաջ պարզ դարձավ, որ հաղթանակի համար պայքար կմղեն Red Bull և Mercedes թիմերն ամբողջ կազմով: Ընդ որում ավստրիական թիմի երկու մրցարշավորդներից ավելի շահեկան դիրք էր զբաղեցնում Մարկ Ուեբբերը, ով մի քանի վայրկյանով առաջ էր անցել աշխարհի եռակի չեմպիոն Սեբաստիան Ֆեթելից: "Արծաթե նետերի" կազմից երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար գրավում էին Հեմնիլթոնն ու Ռոսբերգը: Հենց այդ պահին երկու թիմերի մրցարշավորդները հրահանգ ստացան պահպանել դիրքերը` խնայելով մեքենան ու վառելիքը` առանց ռիկսի դիմելու: Եվ հենց այդ պահին տեղի տվեցին Սեբաստիան Ֆեթելի նյարդերը. նա ասես կորցրեց գլուխը և սլացիկ գրոհ ձեռնարկեց իր մեքենայի շարժիչի պտույտները սահմանափակած Ուեբբերի նկատմամբ: Ավստարալացու ընտրությունը լայն չէր. կամ "լղոզել" թիմակցին պատին, կամ առաջ թողնել և բավարարվել երկրորդ տեղով:
Արդյունքում պատվո պատվանդանը բավականի տխուր տեսք ուներ: Մարկը չսեղմեց Ֆեթելի ձեռքը` հայտարարելով, որ ինչ-որ մեկը թիմում պետք է կարգին ծեծ ուտի: Հեմիլթոնն անկեղծորեն ընդունեց, որ իր փոխարեն երրորդ աստիճանին պետք է կանգներ Ռոսբերգը, իսկ Red Bull-ի ղեկավար Քրիսթիան Հորները նույնիսկ չբարձրացավ` նման դեպքերում տրվող մրցանակները ստանալու:
Այսպիսով Red Bull-ը նվաճեց 66 միավոր և գլխավորեց թիմային հաշվարկը, մինչ դեռ Ֆեթելը 40 միավորով առաջինն է անհատական հաշվարկում: Սակայն, ինչպես կարծում ենք, մալայզաիական "որոտի" արձագանքը դեռևս երկար կհնչի պադդոկում` հիշեցնելով տխրահռչակ Հունգարորինգ 2007-ը, երբ փլուզվեց McLaren-ի Հեմիլթոն-Ալոնսո աստղային զույգը:
Հաջորդ փուլը տեղի կունենա 3 շաբաթ անց Չինաստանում:
Հետևեք նորությունների autoplus.am կայքում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: