ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jaguar F Type ՄՈԴԵԼՆ ՍՏԱՑԵԼ Է "ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻԶԱՅՆ-2013" ՊԱՐԳԵՎԸ
02 Ապրիլ 2013
Jaguar F Type մոդելն արժանացել
է 2013 թ-ի աշխարհի լավագույն դիզայն պարգևին:
Յան Քոլումը, դիզայնի տնօրենն ասաց. "Ոչ մի նախագիծ ինձ այսքան հաճույք չի պատճառել, ինչպիսին պատճառեց F Type-ի ստեղծումը: Դա այն նախագիծն էր, որին սպասում էի այն պահից, ինչ ընդունվեցի Jaguar աշխատանքի, և հենց այդ նախագիծն էլ այդքան գոհացրեց ինձ և իմ թիմին: F Type-ը սպորտային մեքենա է, որը կառուցված է Jaguar-ի դիզայնի ստանդարտներին համաձայն` ճշգրիտ գծեր և կատարյալ կառուցվածք, և հպարտ եմ, որ ժյուրին գնահատեց մեր աշխատանքը և մեզ պարգևեց այդ մրցանակը:"
Մրցույթին ներկայացվել էր 43 ավտոմեքենա, որոնցից դիզայնի փորձագետների կազմեցին կարճ ցանկը: Խորհրդատվական խումբը իր կարծիքն արտահայտեց F Type-ի մասին : "Երկար անիվային բազան, կարճ կախվածքները և ընդլայնված թևրը լավ տեսք են հաղորդում այս մեքենային: Մեքենայի ուրվագիծը նեղանում է դեպի դուռը` ընդգծելով մկանուտ անվակամրները, որոնք գրկում են կրող անիվները: "F Type-ի արտաքին տեսքը արտացոլում է Jaguar-ի շքեղությունը իր հորիզոնական համամասնությամբ և կլորավուն կազմվածքով, և այդ ամենով հանդերձ հստակ դինամիկ տեսքով: Բայց, հարկ է նշել, որ ներքին դիզայնը ավելի գրավիչ տեսք ունի: Այն շատ հարմար է վարորդի համար և ուղևորների համար նախատեսված բռնակը բնականորեն ինտեգրվում է կենտրոնական բարձակին: Նստատեղերի դիզայնը նույնպես հրաշալի է:”
Նյու Յորքի միջազգային ավտոսրահում
հանձնված պարգևը ստացավ Jaguar ապրանքանիշի
գլխավոր տնօրեն Էդրիեն Հոլմարքը: Մեկնաբանելով իրադարձուոյունը` նա ասաց ." F Type-ն առաջին
մաքրարյուն Jaguar
սպորտային ավտոմեքենան է, որը արտադրվել է վերջին 50 տարիների ընթացքում: Համաշխարհային չափանիշների կառուցվածքն ու տեխնոլոգիաները մարմնավորվել
են միայն Jaguar-ին բնորոշ միևնույն ժամանակ
առաջադեմ և հիշողություններ առաջացնող դիզայնում` "Չզտված Քոլում” ինչպես մենք այն կոչում
ենք իրար մեջ : Այն դինամիկ
և նրբագեղ է, ինչպիսին և պետք է լինի
Jaguar մակնիշի յուրաքանչյուր սպորտային մեքենա, այն յուրահատուկ է սկսած շահագոծման
որակից, վերջացրած գնով : Այս
բոլոր գործոնները ոգևորեցին ժյուրիի անդամներին
և մենք հպարտությամբ ընդունում ենք այս տարվա պարգևը: ”