Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

HONDA-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է SITY BRAKE ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԸ
04 Ապրիլ 2013

Sity Brake ակտիվ համակարգը գործում է, երբ ավտոմեքենայի արագությունը չի գերազանցում 30կմ/ժ ցուցանիշը: Այն հողմապակու վերին մասում տեղադրված լազերային ռադարի միջոցով ֆիքսում է անխուսափելի վթարի պահը:  Եթե Sity Brake ակտիվ համակարգը հայտնաբերում է վթարի բարձր ռիսկայնություն, այն զգուշացնում է վարորդին  ձայնային կամ տեսողական ազդանշանի միջոցով: Այն դեպքում, եթե վարորդը ոչ մի միջոց չի ձեռնարկում, համակարգը ավտոմատ կերպով  արգելակում է:

Sity Brake ակտիվ համակարգը  կանխում է մինչև 10 կմ/ժ արագության դեպքում հանկարծակի արագացումը կամ կանգառը: Եթե համակարգը հայտնաբերում է, որ վարորդը ուժեղ է սեղմել  արագության  ոտնակը, կամ, օրինակ, սեղմել է արագության ոտնակը արգելակի փոխարեն,  երբ մեկ այլ ավտոմեքենա գտնվում է 4 մետր հեռավորության վրա, վարորդը ստանում է ձայնային կամ տեսողական  ազդանշան,  և Sity Brake ակտիվ համակարգը վերահսկում է շարժիչի աշխատանքը` մեքենայի առաջ շարժվելը կանխարգելու համար:  

Honda-ի Sity Brake ակտիվ համակարգն առաջին անգամ կհամալրի Honda Fit նորագույն ավտոմեքենան, որը կհանվի վաճառքի Ճապոնիայում այս տարի: Եվրոպական մոդելների վրա այս նոր տեխնոլոգիայի տեղադրման վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:
Honda-ի սկզբունքը հետևյալն է. "Ապահովություն բոլորի համար”, և Honda-ն կշարունակի նորագույն ապահովության սարքավորումներով վերազինել ավտոմեքենաները և մոտոցիկլները:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio