ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
MERCEDES GLA` ՆՈՐ ԿՈՄՊԱԿՏ ՔՐՈՍՈՎԵՐԻ ԿՈՆՑԵՊՏ
17 Ապրիլ 2013
Mercedes-Benz ընկերությունը Շանհայում
պաշտոնապես ներկայացվելուց մի քանի օր առաջ գաղտնազերցել է նոր GLA տառանշմամբ
կոմպակտ քրոսովերի կոնցեպտի լուսանկարները: Հենղ այս կոնցեպտը հիմք կհանդիսանա նույն
անվանմամբ սերիական մոդելի համար, որն ըստ ամենայնի վաճառքի կհանվի հաջորդ տարի:
Նոր
մեքենան ստեղծվել է А-դասի հեչբեքի հիման վրա
և գերազանցում է վերջինին 90 մմ-ով` մեքենայի ընդհանուր երկարությունը կազմում է
4380 մմ, լայնությունը`1970 մմ իսկ բարձրությունը` 1570 մմ: Դա նշանակում է, որ Mercedes GLA ավելի փոքր կլինի անմիջական մրցակիցներից, այն
է` BMW X1-ը, որն ունի 4475 մմ երկարություն և Audi Q3-ը` 4385 մմ երկարությամբ: Ավելի փոքր է միայն Range Rover Evoque-ը`4355 մմ: Այսինքն չարժէ
դիտարկել նոր մոդելը` որպես ընտանեկան փոխադրամիջոց:
Նույնիսկ Շտուտգարտի ինժեներների նվազագույն տարածությունից առավելագույնը քաղելու
հայտնի հմտությունները թույլ չեն տա լիովին հանգիստ զգալ երկրորդ շարքում:
Նոր
քրոսովերի կոնցեպտի համար առաջարկվում է 208 ձ.ու հզորությամբ 2.0 լիտր ծավալով բենզինային
տուրբոշարժիչ` երկու կցորդմամբ փոխանցումատուփով: Սերիական տարբերակը կառաջարկվի ուժային
ագրեգատների ավելի լայն շարք, մասնավորապես 1.6 լ ծավալկով բենզինային շարժիչն, ինչպես
նաև AMG 330 ձ.ու. հզորությամբ տարբերակը: Ենթադրվում է, որ քրոսովերի
սերիական մոդելները վաճառքի կհանվեն թե լիաքարշ, թե ռաջևի քարշակմամբ տարբերակներով: