Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՍԿԱՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ
14 Ապրիլ 2013

Ֆորմուլա 1-ի Չինաստանի փուլի եզրափակիչ արձանագրության առաջին հինգ տողերը գրավեցին աշխարհի հինգ չեմպիոններ հինգ տարբեր բոլիդներով: Այս անգամ հաղթանակը բաժին հասավ Ferrari-ի ներկայացուցիչ ֆերնանդո Ալոնսոյին: Իսպանացին կարողացավ առաջ անցնել Lotus-ի մրցարշավորդ Կիմի Ռայկոնենինց և Mercedes-ը ներկայացնող Լյուիս Հեմիլթոնից: 

Շանհայան մրցափուլն առաջիններ այս տարի, որի ընթացքին չխառնեց եղանակը: Փոխարենը ուիկ-էնդի ընդացքը զգալիորեն պայմանավորվեց անվադողերի գործոնով: Pirelli-ի մատկարարները թիմերին էին հատկացրել Soft և Medium նշագրմամբ անվադողեր: Ընդ որում ավելի փափուկ խառնուրդը մեկ վայրկանից ավելին արագ էր, քան կոշտը, սակայն ավելի անկայուն էր ու շուտ քայքայվում էր: Գրեթե բոլոր մրցարշավորդները բողոքում էին այդ առումով արդեն իսկ ուրբաթ օրվա առաջին սեսիայից հետո: Հարցն այն էր, թե որ մեքենան թույլ կտա առավելագույնս խնայել անվադողերը, և պիլոտներից ով կկարողանա առավելագույնը քաղել այդ իրավիճակում: Թիմերի խնդիրն էր՝ լուծել մի քանի անհայտով հավասարում, և արդեն որակավորման փուլում շատերը չկարողացան դա անել:

ԱՌաջին հերթին տարօրինակ էր տեսնել աշխարհի չեմպիոն՝ Red Bull թիմի անփառունակ ելույթը: Այսպես, Մարկ Ուեբբեր մեքենան թերլիցքավորված էր, ինչի հետևանքով ավստրալացին կանգ առավ հենց մրցութղում և հետագայում հեռացվեց վերջնական դասակարգումից: Նախորդ մրցաշրջանում նման տհաճ իրավիճակում հայտնվել էին նաև Ուեբբերի թիմակից Սեբասթաին Ֆեթելն ու այդ ժամանակ McLaren-ը ներկայացնող Հեմիլթոնը:

Ինքը՝ աշխարհի եռակի չեմպիոն Ֆեթելը, բավարարվեց միայն 9-րդ տեղով՝ նույնիսկ ցույց չտալով ստուգարքային ժամանակ որակավորման երրորդ հատվածում: Մինր դեռ Մերսեդեսի և Ֆերրարիի մրցարշավորդների պոուլի համար մղած պայքարին խառնվեց Ռայկոնենը: Արդյունքում, զիջելով միայն Հեմիլթոնին, նա գրավեց երկրորդ տեղը՝ առաջա անցնելով Ալոնսոյից, Մասսայից և Ռոսբերգից:

Որակավորման հաղթողի կոչմանը չհավակնող մրցարշավորդներից օրիգինալ մոտեցում ցուցաբերեց Ջենսոն Բաթոնը: Ի տարբերություն երրորդ փուլի այլ մասնակիցների նա իր արագ շրջանն անցավ Medium տեսակի անվադողերով՝ պահպանելով փափուկ անվադողերի օգտագործման հնարավորությունը՝ կախված մրցուղում ընթացող պայքարից:

Մրցավազքի մեկնարկն անցավ առանց արտառոց միջադեպերի: Ferrari-ի մրցարշավորդներն առաջ անցան մրցակիցներից և սկսեցին հետապնդել առաջատար Հեմիլթոնին: Ուեբբերը մեկնարկեց փիթ-լեյինց Soft անվադողերով և հենց առաջին շրջանին վերադարձավ՝ փոխարինելու համր դրան ավելի կոշտ խառնուրդով: Սակայն ավստարալացու երկրապգուները չակորղացան իմանալ՝ արդյոք դա մրցունակ մարտավարություն էր, քանի որ արդեն 15-րդ շրջանին, բախվելով Toro Rossoի պիլոտ Վերնի մեքենային, Ուեբբերը նախ կոտրեց մեքենայի առաջնամասը, իսկ դրա փոխարինումից հետո վերադարձի շրջանին դուրս մնաց պայքարից ավտ ամրացված անիվի պատճառով:

Մինչ դեռ երկու կանգառների McLaren-ի մարտավարությունը տվեց իր արդյունքները, և Ջենսոն Բաթոնը գլխավորեց մրացարշավը: Հասկանալի էր, որ բրիտանացին չի կարող երկար վայելել առաջատարությունը: Հարցն այն էր՝թե ով կարող է լավագույնս կողմնորոշվել այդ իրավիճակում: Արդյունքում դա հաջողվեց Ալոնսոյին, որ ավելի երկար մնաց մրցուղում և աառաջ անցավ Հեմիլթոնից երկրորդ կանգառից հետո: Իսպանացուն մարտահրավեր կարող էր նետել Կիմի Ռայկոնենը, սակայն մրցավազքի միջնամասում Սերխիո Պերեսի հետ տեղի ունեցած բախման հետևանքով վնասվել էր ֆինլանդացու մեքենայի առջևի հակաթևը: Ի վերջո Lotus-ը եզրագիծը հատեց երկրորդը:

Այս մրցափուլի իրական զարդը դարձավ Հեմիլթոնի և Ֆեթելի վերջին շրջաններին կատաղի պայքարը: Գերմանացին, փոխելով անվադողերը 52-րդ շրջանին, ընդամենը 4 շրջանի ընթացքում կարողացավ չեզոքացնել 11 վայրկյանի տարբերությունը, սակայն ժամանակի սղության պատճառով այդպես էլ մնաց չորրորդը: Իսկ հինգերորդ հորիզոնականը գրավեց ևս մեկ աշխարհի չեմպիոն՝ Ջենսոն Բաթոնը McLaren-ից՝ ևս մեկ անգամ պացուցելով անվադողերի հետ աշխատելու իր անգերազանցելի կարողությունը:

Այժմ թիմերն ու մարզիկները կմեկնեն Բահրեյն, ուր արդեն մոտակա կիրակի օրը կկայանա այս տարվա չորրորդ մրցափուլը: Կտեսնենք, արդյոք, չորրորդ մրցափուլերում չորրորդ հաղթողին, թե հաղթանակը բաժին կհասնի նախորդ երեք փուլերի հաղթողներից մեկին, կպատմի autoplus.am կայքը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio