Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱՀՐԵՅՆՅԱՆ ԿՐՔԵՐ
22 Ապրիլ 2013

Անցած շաբաթավերջին կայացավ Ֆորմուլա 1 2013թ առաջնության չորրոդ մրցափուլը` Բահրեյնի Գրան-Պրին: Ապրիլի 19-ից 22-ը տասներկու թիմերի մրցարշավորդները որոշում էին`ով է նրանցից ուժեղագույնն այս պահին, ինչպես նաև փորձում էին մատնանշել ուժերի դասավորվածությունը Եվրոպա վերադառնալուց առաջ:

Արդեն ուրբաթ օրվա ազատ մեկնարկներից հետո պարզ դարձավ, որ շոգ եղանակն ու աբրազիվ ասֆալտը, մրցուղու յուրահատուկ կառուցվածքի հետ համադրվելով, լուրջ փորձության կենթարկեն առաջին հերթին մեքենաների հետևի անվադողերը: Թիմերը պայքարում էին ոչ միայն միմիանց դեմ, այլ առաջին հերթին` մրցուղու և շասսիների: Շանհայից հետո մի բանը մնաց անփոփոխ` Mercedes-ի բարձր արագությունը: Այս անգամ մրցակցությունից դուրս էր նիկո Ռոսբերգը, ով նվաճեց իր կարյերայի երկրորդ փոուլը, որը նաև երկրորդն էր  անընդմեջ "Արծաթյան նետերի” համար: Երկու Mercedes-ների պայքարին միջամտեցին, ինչպես և սպասվում էր, Սեբասթիան Ֆեթելն ու Ֆերնանդո Ալոնսոն, որոնք համապատասխանաբար գրավեցին արձանագրության երկրորդ և երրորդ տողերը, իսկ չորրորդը որոկավորված Լյուիս Հեմիլթոնն արդյունքում մեկնարկեց իններորդը փոխանցումատուփի ոչ պլանային փոխարինման համար ստացած տուգանքի հետևանքով: Լավագույն տասնյակի մեջ էին նաև Force India թիմի մրցարշավորդներն ամբողջ կազմով, ինչպես նաև Ռայկկոնենը  Lotus-ից և Բաթոնը McLaren-ից:

Մեկնարկն իրական աղետի վերածվեց Ադրիան Սութիլի համար, ով մրցակցի հետ բախման արդյունքում ստիպված էր արդեն իսկ երկրորդ շրջանին այցելել բոքսեր և այդպիսով դուրս մնալ հետագա պայքարից: Հակառակը` շատ վստահ մեկնարկեցին Ֆեթելն ու Ալոնսոն, ովեքեր բավականին հեշտ շրջանցեցին Ռոսբերգին:  Չորրորդ տեղ դուրս եկավ Force India-ի երկրորդ ներկայացուցիչ` Փոլ դի Ռեստան: Զգալիորեն առաջխաղացում աևձանագրեց նաև  Սերխիո Պերեսը. Արդյունքում արդեն հինգերորդ շրջանին  McLaren-ի երկու մրցարշավորդներն էլ իրական պայքարում գերազանցում էին  երկու Lotus-ներին: Սակայն հենց այդ պահին էր, որ ցավալի անախորշության պատճառով տուժեց Ալոնսոն. Երկու շրջան անընդմեջ շարքից դուրս էր գալիս նրա  Ferrari-ի հետևի հակաթևի կառավարելի տարրը, և իսպանացին ստիպված էր երկու անգամ այցելել մեխանիկներին` այդ անսարքությունը վերացնելու համար: Չբերեց նաև նրա թիմակից` Ֆելիպե Մասայի բախտը, ում մեքենայի վրա արագորեն քայքայվում էին անվադողերը, ինչը թույլ չտվեց բրազիլացուն իրական պայքար մղել միավորների համար: Եզրգաիծը հատելուց հետո անվադողերի հետ կապված խնդիրներից էին բողոքում նաև Mercedes-ի երկու ներկայացուցիչները, որոնք նման պայմաններում ստիպված էին պայքար մղել առաջին տասնյակի վերջում:

Բահրեյնյան մրցափուլի զարդերից մեկը կարելի է համարել Պերեսի և Բաթոնի պայքարը վեցերորդ տեղի համար: Մեքսիկացին փորփում էր գրոհել թիմակցին` երբեմն դուրս  գա;լով կաննոներից: Մի քանի շրջանի ընթացքում McLaren-ի մրցարշավորդները փոխանակում էին դիրքերը, մի պահ նույնիսկ Պերեսը առջևի հակաթևով բաղվեց Բաթոնի բոլիդի անիվին, և միայն բախտի բերմամբ երկուսն էլ դուրս չմնացին պայքարից:  Պերեսը, կարծես, հետևում էր թիմի ղեկավարության քննադատությանը` մրցուղում ցուցադրվող ոչ բավարար ագրեսիվության համար, և որոշել էր ինքնադրսևորվել թիմակցի հետ մրցապայքարում:  Տվյալ դեպքում նման մարտավարությունը թույլ տվեց մեքսիկացուն ցուցադրել այս մրցաշրջանի լավագույն արդյունքը` 6-րդ տեղ, իսկ Բաթոնն էլ ստիպված եղավ ավելորդ անգամ փոխարինել անվադողերն, ինչի հետևանքով բավարարվեց տասերորդ տեղի ահամար տրվող մեկ միավորով:

Իսկ այդ ընթացքում Սեբասթիան Ֆեթելը շրջանը շրջանի հետևից ավելացնում էր իր առավելությունը մրցակիցների նկատմամբ` թույլ չտալով նույնիսկ կասկածել յաս մրցափուլում իր հաղթանակի առումով: Կատարյալ կառավարումը թույլ տվեց գերմանացի աշխարհի եռակի չեմպիոնին տոնել մրցաշրջանի երկրորդ հաղթանակը: Մարտավարական փայլուն լուծումներով աչքի ընկան այս անգամ Lotus-ի հրմանատարական կամրջակում:  Տարատեսակ մարատավարություն ընտրելով Կիմի Ռայկկոնենի և Ռոման Գրոշանի համար` թիմը հասավ գրեթե իդեալական արդյունքի. երկու մրցարշավորդներն էլ բարձրացան պատվո պատվանդան, այդ էլ այն դեպքում, երբ ֆրանսիացին մեկ փիթ-ստոպ ավել էր կատարել և վերձին շրաջանենրին կարողացավ երրորդ տեղի համար մղվող պայքարում շրջանցել Փոլ դի Ռեստային: Mercedes-ը ներկայացնող Հեմիլթոնն ու Ռոսբերգ գրավեցին համապատասխանաբար հինգերոդ և իններորդ տեղերը: Ֆերնանդո Ալոնսոն ընդամնեը ութերորդն էր:  

Բահրեյնի մրցափուլից հետո Սեբասթիան Ֆեթելն ու Red Bull-ը, հավաքելկով համապատասխանաբար 77 և 109 միավորներ, ապրապնդեցին իրենց առաջատարական դիրքերը թե անհատական, թե թիմային հաշվարկում, իսկ Ռայկկոնենն ու Lotus-ը լրջորեն մատնանշեցին իրենց այս մրցաշրջանում հաղթելու հավակնությունը:

Այսպիսով առաջնությունը երեք շաբաթով դադար վերցրեց և վերադառնում է Եվրոպա: Հաջորդ Գրան-Պրին տեղի կունենա Իսպանիայում` մայիսի 12-ին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio