Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր հարկ՝ հատուկ էլեկտրական ավտոմեքենաների համար

16 Հոկտեմբեր 2017

2018 թ. Նորվեգիայի բյուջեի նախագիծը ենթադրում է նոր հատուկ հարկ, որը տեղացի լրագրողներն արդեն հասցրել են կոչել «Tesla-ի հարկ»:   Այն ենթադրում է ծանր էլեկտրական մեքենաների հարկում, որն առանձնակի ազդեցություն կունենա Tesla Model S և Model X ավտոմեքենաների վրա: Այս մասին  հաղորդում է նորվեգական VG հանդեսը

LG-ն կբացի լիթիում-իոնային մարտկոցների խոշորագույն գործարանը Եվրոպայում:

14 Հոկտեմբեր 2017

Գործարանը կկառուցվի Լեհաստանում և կսկսի գործել արդեն հաջորդ՝ 2018 թ.-ին: Նախատեսվում է, որ հենց առաջին տարուց այն կթողարկի տարեկան 100 000 մարտկոց էլեկտրական ավտոմեքենաների համար:

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ LAND ROVER EXPERIENCE TOUR ԵՎ JAGUAR.THE ART OF PERFORMANCE TOUR ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

13 Հոկտեմբեր 2017

Jaguar և Land Rover ապրանքանշանների պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերությունը առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է Land Rover Experience Tour և Jaguar, The Art of Performance Tour համատեղ միջոցառումը, որի ընթացքում ներկաները հնարավորություն կունենան փորձարկել բրիտանական արտադրության այս առասպելական մեքենաներն ու բացահայտել դրանց ողջ պոտենցիալը: 

Toyota ընկերության ստորաբաժանումը Տոկիոյում կցուցադրի …ռետինե կոնցեպտ:

11 Հոկտեմբեր 2017

Ճապոնական Toyoda Gosei ընկերությունը, որը հանդիսանում է Toyota-ի ստորաբաժանումն ու մասնագիտանում է ավտոարդյունաբերության մեջ կիրառվող պլաստիկ և ռետինե կոմպոնենտների արտադրությունում, Տոկիոյի ավտոսրահում կցուցադրի նոր կոնցեպտ ավտոմեքենա: Այն կոչվում է Flesby II, իսկ դրա թափքը պատրաստված է … ռետինից, ինչը կոչված է պաշտպանել հետիոտներին: 

Mitsibishi-ն ցուցադրեց էլեկտրական քրոսովեր՝ ներկառուցված արհեստական բանականության տեխնոլոգիաներով

09 Հոկտեմբեր 2017

Mitsubishi ընկերությունը բացահայտել է e-Evolution կոնցեպտուալ ավտոմեքենայի մանրամասնությունները, որը կներկայացվի հոկտեմբերի վերջին Տոկիոյի ավտոսրահում: 

Ամբողջովին էլեկտրական կուպե-քրոսովերը, ինչպես երևում է մոդելավորված պատկերներից, սարքավորված է շատ մեծ անիվներով, կողային տեսախցիկներով, նրբագեղ լուսադիոդային լուսարձակներով: Նկատելի է նաև, որ ընկերությունը որոշել է հրաժարվել դռների ավանդական բռնակներից: 


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio