Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր հարկ՝ հատուկ էլեկտրական ավտոմեքենաների համար
16 Հոկտեմբեր 2017

2018 թ. Նորվեգիայի բյուջեի նախագիծը ենթադրում է նոր հատուկ հարկ, որը տեղացի լրագրողներն արդեն հասցրել են կոչել «Tesla-ի հարկ»:   Այն ենթադրում է ծանր էլեկտրական մեքենաների հարկում, որն առանձնակի ազդեցություն կունենա Tesla Model S և Model X ավտոմեքենաների վրա: Այս մասին  հաղորդում է նորվեգական VG հանդեսը:


Նոր հարկատեսակի մանրամասները դեռևս քննարկման փուլում են, սակայն էլեկտրոնային ամսագիրը պնդում է, որ Model S-ի առավել թեթև 75D տարբերակի համար այն կարող է կազմել մոտ 7000 նորվեգական կրոն (մոտ 426 000 դրամ ներկայիս փոխարժեքով), իսկ Model X-ի թոփային P100D տարբերակի համար՝ տասն անգամ ավելին, այսինքն 70000 կրոն (ավելի քան 4 260 000 դրամ): Ընդ որում հարկը չի տարածվի Tesla-ի ամենամատչելի տարբերակի՝ Model 3-ի վրա, քանի որ դրա քաշը չի գերազանցում երկու տոննան: 

Նորամուծությունն արդեն հասցրել է մեծ դժգոհություն առաջացնել համապատասխան շրջանակներում: Այսպես Նորվեգիայի ավտոմոբիլային ֆեդերացիան (NAF) իր հայտարարությունում նշում է, որ հարկի կիրառումը թույլ չի տա իրականացնել կառավարության նախկինում արտահայտված ցանկությունը, այն է՝ 2025թ-ից արգելել ներքին այրման և դիզելային շարժիչներով աշխատող ավտոմեքենաների թիվը: 

Հիշեցնենք, որ 2016թ. դրությամբ Նորվեգիայում էլեկտրական և պլագ-ին հիբրիդների ընդհանուր թիվը կազմում էր ողջ ավտոպարկի 29%-ը, իսկ 2017թ. օգոստոսի դրությամբ այդ ցուցանիշը հասել է մինչև 35%: Ընդ որում Model X-ն ու Model S-ը համապատասխանաբար գրավում են 8-րդ և 15-րդ տեղը երկրում վաճառվող էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների ցանկում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio