ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Toyota ընկերության ստորաբաժանումը Տոկիոյում կցուցադրի …ռետինե կոնցեպտ:
11 Հոկտեմբեր 2017
Ճապոնական Toyoda Gosei ընկերությունը, որը հանդիսանում է Toyota-ի ստորաբաժանումն ու մասնագիտանում է ավտոարդյունաբերության մեջ կիրառվող պլաստիկ և ռետինե կոմպոնենտների արտադրությունում, Տոկիոյի ավտոսրահում կցուցադրի նոր կոնցեպտ ավտոմեքենա: Այն կոչվում է Flesby II, իսկ դրա թափքը պատրաստված է … ռետինից, ինչը կոչված է պաշտպանել հետիոտներին:
Այս կոնցեպտը արտացոլում է Toyoda Gosei ընկերության տեսլականը 2030թ. կոմպակտ քաղաքային ավտոմեքենաների վերաբերյալ: Flesby II-ն ունակ է փոփոխել իր ձևը, քանի որ նախատիպի թափքը պատրաստված է հատուկ՝ e-rubber կոչվող նյութից, որը կարող է ձևափոխվել էլեկտրական հոսանքի ազդեցության տակ:
Կոնցեպտ-կարի թափքի կանաչ տարրերը պատրաստված են կիսաթափանցիկ ռետինից, որի տակ տեղադրված են լուսադիոդային սարքավորումներ: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են արտացոլոլ տեղեկատվություն՝ ուղղված այլ վարորդներին և հետիոտներին: Նմանատիպ նյութեր են կիրառված նաև նախատիպի ինտերիերում:
Բացի այդ Toyoda Gosei-ն Տոկիոյում կցուցադրի կոնցեպտուալ ինտերիերը, որի մեխը կազմում է վարորդի վիճակը վերլուծող ղեկը, ինչպես նաև ավտոմեքենայի թափքի առաջնամասի բոլորովին նոր կոնցեպցիան: Այն իրենից ներկայացնում է հատուկ համալիր, որը բաղկացած է տեսախցիկներից, ռադարներից և լուսային տարրերից: Դրանք բոլորը կոչված են տեղեկացնել շրջապատին ավտոմեքենայի վիճակի և դրա ենթադրյալ մանևրների մասին:
Flesby կոնցեպտի առաջին տարբերակը Toyoda Gosei ընկերությունը ներկայացրել էր 2015 թ.-ին: Նախատիպի հիմնական առանձնահատկությունը թափքի մեջ ներկառուցված անվտանգության բարձիկներն են, որոնք բացվում են հետիոտնին բախվելու պահին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: