ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
LG-ն կբացի լիթիում-իոնային մարտկոցների խոշորագույն գործարանը Եվրոպայում:
14 Հոկտեմբեր 2017
Գործարանը կկառուցվի Լեհաստանում և կսկսի գործել արդեն հաջորդ՝ 2018 թ.-ին: Նախատեսվում է, որ հենց առաջին տարուց այն կթողարկի տարեկան 100 000 մարտկոց էլեկտրական ավտոմեքենաների համար:
Ավտոարդյունաբերության անցումը դեպի էլեկտրական տեխնոլոգիաներն արդեն իսկ անխուսափելի է թվում, և եվրոպական գլխավոր արտադրողները ավելի մեծ քանակությամբ ու տարողունակությամբ մարտկոցների կարիք են զգում: Մինչ օրս այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Volkswagen-ը, Volvo-ն, BMW-ն և այլն, ստիպված էին ներմուծել լիթիում-իոնային մարտկոցները Ասիայից: Սակայն LG Group-ի մաս կազմող և ոլորտի առաջատարներից մեկը հանդիսացող LG Chem ընկերրությունը որոշում է կայացրել Եվրոպայում նոր գործարան հիմնելու մասին: Այն կտեղակայվի Լեհաստանում՝ Վրոցլավ քաղաքից ոչ հեռու: Հարավկորեացիները ավելի քան 1,6 մլրդ դոլար կներդնեն շինարարության և սարքավորւմների իմեջ:
Գործարանում կաշխատեն շուրջ 2500 մարդ: Ինչպես նշում է Reuters գործակալությունը, գործարանին կից կգործի նաև գիտահետազոտական կենտրոն:
Ճիշտ է , եթե համեմատենք Tesla-ի Գիգագործարանի հզորությունների հետ, որը ենթադրաբար պետք է թողարկի շուրջ 500 000 մարտկոց տարեկան, հայտատարված 100 000 մարտկոցը այդքան էլ մեծ ցուցանիշ չէ, բայց դա զգալիորեն կնպաստի Եվրոպական արտադրողների կարիքների բավարարմանը:
Հաշվի առնելով մի շարք եվրոպական երկների, այդ թվում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, վճռականությունը՝ մոտակա քսան տարում արգելել ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների շահագործումը՝ լիթիում-իոնային մարտկոցների պահանջարկը աճելու է տարեց տարի, ինչն իր հերթին մեծ հեռանկարներ է բացելու այս ոլորտում աշխատող ընկերությունների համար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: