Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mitsibishi-ն ցուցադրեց էլեկտրական քրոսովեր՝ ներկառուցված արհեստական բանականության տեխնոլոգիաներով
09 Հոկտեմբեր 2017

Mitsubishi ընկերությունը բացահայտել է e-Evolution կոնցեպտուալ ավտոմեքենայի մանրամասնությունները, որը կներկայացվի հոկտեմբերի վերջին Տոկիոյի ավտոսրահում: 

Ամբողջովին էլեկտրական կուպե-քրոսովերը, ինչպես երևում է մոդելավորված պատկերներից, սարքավորված է շատ մեծ անիվներով, կողային տեսախցիկներով, նրբագեղ լուսադիոդային լուսարձակներով: Նկատելի է նաև, որ ընկերությունը որոշել է հրաժարվել դռների ավանդական բռնակներից: 

e-Evolution-ը սարքավորվելու է երեք էլեկտրական շարժիչներով, որոնց հզորութունը դեռևս չի բացահայտվում: Հայտնի է միայն, որ դրանցից մեկը տեղադրվելու է առջևի սռնու վրա, մյուս երկուսը՝ հետևում և միմյանց միանալու են հետևի ակտիվ միջսռնային էլեկտրոնային դիֆերենցիալի (AYC) բլոկով: 

Բացի այդ նոր քրոսովերը սարքավորվելու է արհեստական բանականության ներկառուցված համակարգով, որը զանազան ցուցիչների և տեսախցիկների օգնությամբ կկարողանա «տեսնել», թե ինչ է կատարվում ավտոմեքենայի առջևում, և կօգնի վարորդին մեքենան կառավարելու հարցերում:  Ինչպես նշում են Mitsubishi-ում, համակարգը կարող է «սովորեցնել» վարորդին՝ առաջարկելով վարժանքների այս կամ այն ծրագիրը՝  կախված օգտատիրոջ հմտություններից: 

Mitsubishi-ի e-Evolution կոնցեպտը կներկայացվի Տոկիոյի 45-րդ միջազգային ավտոսրահում, որը մամուլի համար բաց կլինի հոկտեմբերի 25-ին: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio