ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-Benz-ը հայտարարում է բոլոր կոմերցիոն ավտոմեքենաների էլեկտրականացման մասին: (տեսանյութ)
22 Նոյեմբեր 2017
Երեկ արդեն պատմել էինք Mercedes-ի EQA կոնցեպտի մասին, որը մարմնավորում է ընկերության տեսլականը ապագայի մարդատար ավտոմեքենաների վերաբերյալ: Սակայն այսօր արդեն Daimler-ը բացահայտեց նաև մոդելային շարքն էլեկտրանացնելու ծրագրի ևս մեկ կարևոր բաղադրիչ: Դրա համաձայն Mercedes-Benz-ն էլեկտրական տեխնոլոգիաները կկիրառի բոլոր կոմերցիոն ավտոմեքենաների մեջ և արդեն սկսում է ընդունել ամբողջովին էլեկտրական eVito բեռնատար վենի պատվերներ:
Մինչ այդ, գնալով ավելի հեռուն, գերմանական ընկերությունն արդեն ներկայացրել էր կոմերցիոն ավտոմեքենաների ապագայի իր պատկերացումներն արտացոլող Vision Van մոդելը, որն իրոք ֆուտուրսիտական տեսք ունի: Սակայն մինչ այդ ավտոմեքենան այս կամ այն կերպ կհասնի սերիական արտադրության, Mercedes-ն արդեն պատրաստ է իր հաճախորդներին մատակարարել 41,4 կՎժ տարողութնակությամբ մարտկոցով և շուրջ 150 կմ ընթացքի պաշարով eVito միջին չափսի վենը: Դրա շարժիչը զարգացնու է 84 կՎ հզորություն և ապահովում է մինչև 120 կմ/ժ արագություն: Առաջին ավտոմեքենաները շուկայում կհայտնվեն արդեն 2018 թ երկրորդ կեսին:
Ֆոլկեր Մորնհինվեգը՝ Mercedes-Benz Vans ստորոբաժանման ղեկավարը, նշում է. «Մենք համոզված ենք, որ կոմերցիոն ավտոմեքենաների էլեկտրականացումը անհրաժեշտություն է, մանավանդ, երբ դրանք աշխատում են քաղաքային պայմաններում: Մեր eDrive@VANs նախաձեռնությամբ մենք ապացուցում ենք, որ միայն ամբողջական լուոծումներն են ունակ այլընտրանք դառնալ մեր կոմերցիոն գործընկերների համար: eVito-ն միայն մեկնարկային կետն է, որին կհետևեն Sprinter-ի նոր սերունդն ու Citan-ը:»
Այսպիսով Daimler-ը ևս մեկ անգամ ցուցադրում է իր վճռականությունը՝ քայլել ժամանակակից տենդենցներին համահունչ և թողարկել արտադրողական և արդյունավետ փոխադրամիջոցներ:
Իսկ ստորև կարող եք ծանոթանալ Vision Van կոնցեպտի մասին պատմող պաշտոնական տեսանյութին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: