Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

INFINITI-ն ներկայացրեց նորացված QX80 ամենագնացը (լուսանկարներ)
23 Նոյեմբեր 2017

INFINITI ընկերությունը Դուբայում կայացած միջազգային ավտոսրահում բացահայտեց նոր QX80 մոդելը: Հանդիսանալով luxury-դասի լիաչափ ամենագանցների սեգմենտում INFINITI-ի առաջատարը՝ 2018 QX80-ը ընկերության դիզայնի "Հզոր Էլեգանտություն" գաղափարախոսությունը հասցնում է նոր բարձունքների՝ հաստատելով հզոր, ժամանակակից և գերիշխող գեղագիտական չափորոշիչներ: 

Նոր 2018 QX80-ը առանձնանում է շքեղ և ընդարձակ ինտերիերով, որտեղ աչքի են ընկնում ձեռքով մշակված բարձրորակ նյութերն ու վարորդին օժանդակող առաջադեմ տեխնոլոգաիները: Այս ամենը միասին կարող են հաղորդել բացառաիկության, ժամանակակից շքեղության զգացողություն և հաստատում են փոխզիջումներ չճանաչող նրբընտիրության չափանիշներ:

Բավական կոշտ, բայց հարմարավետություն ապահովող կախոցի և 5.6-լիտրանոց V8 շարժիչի տպավորիչ արտադրողականության շնորհիվ նոր QX80-ը վարորդին հաղորդում է վստահություն ցանկացած իրավիճակում:

Նոր INFINITI QX80-ն արտադրվելու է Ճապոնայի Կյուսյու կղզում գտնվող գործարանում, իսկ վաճառքները կմեկնարկեն Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի, Արևմտյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքեի երկներում արդեն 2017թ. դեկտեմբերից:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio