ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-ը ցուցադրեց EQA Concept-ի գործարանային տեսանյութը
21 Նոյեմբեր 2017
Վերջերս Տոկիոյում կայացած ավտոցուցահանդեսում Mercedes-Benz-ը հայտարարել էր նոր էլեկտրական EQA կոնցեպտի թողարկման մասին՝ ցուցադրելով դրա նախատիպը: Մոդելն, ըստ Daimler AG-ի ղեկավար Դիթեր Ցետշեի, կոչված է ապահովել գերմանակն կոնցերնի ամուր դիրքերը մոտ ապագայում սպասվող փոփոխությունների լույսի ներքո: Ֆրանկֆուրտի ցուցահանդեսին ընդառաջ Mercedes-ը ներկայացրեց նաև նոր կոնցեպտի առաջին տեսանյութը:
Ճապոնիայում ներկայացված նախատիպը արծաթագույն էր, մինչ դեռ գործարանային մոդելը սպիտակ է, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Mercedes-ը իրոք շարունակում է աշխատել մոդլեի վրա: Ինչ վերաբերում է տեխնիկական տվյալներին, ապա հիմնականում ուշադրության են արժանի հետևյալ ցուցանիշները.
• ավելի քան 60 կՎժ տարողունակությամբ մարկտկոց
• ավելի քան 400 կիլոմետր (NEDC) վազք (մոտավոր 321 կմ իրական պայմաններում)
• 0-100 կմ/ժ արագացում 5 վայրկայնում
Ինչպես տեսնում ենք՝ մինչ Tesla-ն և այլ ստարատափներ փորձում են զարմացնել աշխարհին անհավանական դիզայնով կամ մասնագրերով, ավելի քան հարյուր տարվա փորձ ունեցող ավտոհսկաները դանդաղ բայց հաստատուն քայլերով առաջ են գնում՝ օգտագործելով իրենց անսահման նյութական և տեխնիկական հնարավորությունները:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: