ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Byton ընկերությունը ներկայացրեց էլեկտրական ինքնավար սեդանի նոր կոնցեպտ:(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14 Հունիս 2018
Չինական Byton ընկերությունը Շանհայում անցակցվող CES Asia 2018 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրեց իր երկրորդ մոդելը՝ պրեմիում դասի K-Byte Concept սեդնաը: Ինչպես և ընկերության առաջին ավտոմեքենան M-Byte Concept ամենագնացը, այս մոդելն էլ առանձնանում է էլեկտրական շարժակով և ինքնավար տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս հարցում Byton-ը համագործակցում է ամերիկյան Aurora ստարտափի հետ, որն արդեն հանդիսանում է Volkswagen Group-ի գործընկերը և պատսրատվում է 2020 թ ավարտին ներկայացնել 4-րդ մակարդակի ինքնավար ավտոմեքենաների տեսականի:
K-Byte կոնցեպտի գլխավոր առանձնահատկություններից է ինքնավար տեխնոլոգիաների աշխատանքի համար անհրաժեշտ զանազան ցուցիչների ներկառուցման յուրօրինակ մեթոդները: Այսպես, օրինակ, տանիքին տեղադրված լայնակի տարրը, որը ստացել է LiBow անվանումը, ներառում է առջևի և հետևի լիդարները: Հնաոճ տեսք ունեցող տեսախցիկների տակ թաքնվել են կողային լիդարները՝ LiGuards անվանմամբ, որոնք ավտոմատ բացվում և փակվում են ինքնավար ռեժիմում կայանման և նմանատիպ այլ մանևրների ժամանակ:
Կառուցվածքի տեսանկյունից K-Byte-ը հետևում է իր նախորդի՝ M-Byte-ի ոճային լուծումներին՝ միևնույն ժամանակ ստանալով ավելի սահուն և սլացիկ գծեր: Մեծ ապակիները թույլ են տալիս ուղևորներին վայելել արտաքին տեսարանները: Հետևի կանգնակներն աչքի են ընկնում ճարտարապետական լուծումներով, իսկ առաջնամասում և հետնամասում ուշադրություն են գրավում հստակ երկրաչափական կտրվածքներով առանձնացող անիմացված լուսարձակները:
Byton-ը դեռևս չի հրապարակում ավտոմեքենայի մասնագրերը, սակայն հայտարարում է, որ պատրաստ է սկսել դրա սերիական արտադրությունը 2021 թ: Ենթադրվում է, որ ինչպես և M-Byte ամենագնացի դեպքում մինչև եվրոպական և ամերիկյան շուկա մտնելը, վաճառքները կսկսվեն Չինաստանում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: