Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր BMW X5՝ այն ամենն, ինչ ուզում էիք իմանալ պաշտամունքային ամենագնացի մասին: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07 Հունիս 2018

BMW ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց նոր սերնդի X5 ամենագանցը: Ավտոմեքենայի հանրային ցուցադրությունը կկայանա 2018թ նոյեմբերին: Ինչպես և իր նախորդ տարբերակը, նոր X5-ը կարտադրվի ամերիկյան Սպարտանբերգ քաղաքում: 



Նորույթի գաբարիտային երկարությունը կազմում է 4922 միլիմետր, լայնությունը՝ 2004 միլիմետր, բարձրությունը՝ 1745 միլիմետր, իսկ անվային բազան հավասար է 2975 միլիմետրի: Այսպիսով, ավտոմեքենան 36 մմ ավելի երկար, 66 մմ ավելի լայն և 9 մմ ավելի բարձր է, քան նախորդ սերդնի BMW X5-ը: Սռնիների միջև տարածությունն էլ իր հերթին աճել է 42 մմ-ով: 



Բեռնախցիկի ծավալը 645 լիտր է (հետևի ծալված նստատեղերով՝ 1860 լիտր): Արդեն տարվա վերջին կարելի է որպես օպցիա պատվիրել բացառապես երկու նստատեղից բաղկացած հետևի շարք: Ինչպես և նախորդը, նոր BMW X5-ը աչքի է ընկնում բեռնախցիկի երկփեղկանի դռնով՝ բարձրացող և դեպի ներքև ծալվող հատվածներով: Երկու հատվածն էլ կարող են բացվել և փակվել ավտոմատ եղանակով: 



BMW X5-ը կիսում է իր մոդուլային CLAR հենահարթակը վերջին սերնդի 7-րդ սերիայի սեդանի հետ:  Առանձնակի ուշադրության է արժանի ամենագնացի կախոցային համակարգը: Թե առջևի երկլծակ, թե հետևի բազմալծակ կախոցները համալրված են պնևմատիկ համակարգով (նախորդ սերնդում այն առաջարկվում էր միայն հետևի սռնու համար), որը թույլ է տալիս փոփոխել ավտոմեքենայի լուսածերպը 80 մմ սահմաներում: Դա կարելի է անել կամ սրահում առկա կոճակի, կամ էլ էլեկտրոնային բանալու էկրանի օգնությամբ: Բացի այդ մոդելի համար հասանելի են ամբողջովին կառավարելի շասսին և հետևի ակտիվ կայունացուցիչը:  



Սարքավորումների էլեկտրոնային վահանակն ու ժեստերով կառավարվող նոր մուլտիմեդիա համակարգը (երկուսն էլ՝ 12,3-դյույմանոց էկրանով) հանդիսանում են ստանդարտ համալրման մաս:



Մոդելի համար կառաջարկվի օպցիոնալ M Sport փաթեթը, որը ենթադրում է հետևի դիֆերենցիալի բլոկավորման և առաջին անգամ կիրառվող Off-Road արտաճանապարհային փաթեթի առկայություն: Այն թույլ կտա ընտրել շարժման չորս ռեժիմներից մեկը (ավազ, սայթաքուն քարեր, խճաքար կամ ձյուն), որը փոփոխում է փոխանցումատուփի, լիաքարշ համակարգի, կայունացուցիչների աշխատանքի բնույթն, ինչպես նաև ճանապարհային լուսածերպի մեծությունն ու արձագանքը արագացման ոտնակի աշխատանքին: 



BMW X5-ը հասանելի կլինի նոր 4,4 լիտր ծավալով, 462 ձ.ուժ հզորությամբ բիտուրբո V8 շարժիչով (xDrive50i տարբերակ) և 340 ձ.ուժ հզորությամբ բենզինային V6 շարժիչով (xDrive40i): Դիզելային ագրեգատներից ներկայացված են 249 ձ.ուժ (620 Նմ) շարժիչը xDrive30d մոդիֆիկացիայի համար և  3,0-լիտրանոց 400 ձ.ուժ հզորությամբ (760 Նմ) շարժիչը՝ չորս տուբոմղիչներով (M50d տարբերակ): Բոլոր շարժիչները համակցվում են 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ:  



BMW X5-ի սարքավորումները կհամալրե նաև պրոյեկցիոն դիսփլեյը, շրջանածիր տեսադաշտի համակարգը, լազերային լուսարձակները, ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, տաքացվող և սառեցվող բաժակակալները, ապակյա համայնապատկերային տանիքը, Bowers & Wilkins աուդիոհամակարգն ու կայանմանն օժանդակող առաջադեմ նոր համակարգը:  Վերջինս թույլ է տալիս ավոտմեքենային շարժվել արդեն իսկ անցած հետագծով՝ ինքնուրույն կառավարելով ղեկն ու ապահովելով մինչև 80 մ հետընթաց  շարժում:


Ակնկալվում է, որ Հայասատանում նոր BMW X5-ի վաճառքները կմեկնարկեն 2018թ. նոյեմբերին՝ "Եվրոմոթորս" ընկերության սրահում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio