ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր Volkswagen Touareg R՝ արդեն հիբրիդային տարբերակով:
25 Փետրվար 2020
Volkswagen Touareg ամենագնացների շարքում ամենահզոր Touareg R մոդելի նոր մոդիֆիկացիան կցուցադրվի Ժնևում որպես լիցքավորվող հիբրիդ: Մինչև հանրային ներկայացումը, որը նախատեսված է մարտի 3-ին, ընկերությունը որոշ մանրամասներ է հաղորդել մոդելի մասին: Եվրոպական շուկայում Volkswagen Touareg R-ը վաճառքի կհանվի ընթացիկ տարվա վերջում:
Touareg R-ն այսուհետ կսարքավորվի հիբրիդային ագրեգատով, որը բաղկացած է 3.0-լիտրանոց բեզնինային տուրբոշարժիչից և էլեկտրական շարժիչից: Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 462 ձ.ուժ, իսկ ոլորող մոմնտը` 700 Նմ: Ամենագնացի համար նախատեսված է լիաքարշ համակարգ և 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ: Նախնական տվյալներով Touareg R-ի համար կառաջարկվի նաև ադապտիվ կախոց:
Volkswagen Touareg R ամենագնացը առանձնանում է շարժման մի քանի ռեժիմներով, այդ թվում՝ ամբողջովին էլեկտրական: 14,1 կՎտժ տարողությամբ մարտկոցի լիցքը հերիքում է 45 կիլոմետր ճանապարհ հաղթահարելու համար, իսկ առավելագույն արագությունն էլեկտրական ռեժիմում կարող է հասնել մինչև 140 կմ/ժ: Դինամիկ մյուս բնութագրերը կգաղտնազերծվեն պաշտոնական շնորհանդեսի ժամանակ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: