ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
DS Aero Sport Lounge` յուրօրինակ կոնցեպտ Ֆրանսիայից: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
27 Փետրվար 2020
Ֆրանսիական Citroen ընկերության պրեմիում կարգի DS ապրանքանիշը գաղտանզերծել է մարտի 3-ին Ժնևում ներկայացվող Aero Sport Lounge կոնցեպտի մանրամասները: Նորույթը իրենից ներկայացնում է կուպեատիպ թափքով էլեկտրական քրոսովեր, որը սարքավորված է Ֆորմուլա E բոլիդների 680 ձ.ուժ հզորությամբ ուժային ագրեգատով և առանձնանում է սրահում կիրառված անսովոր նյութերով:
Քրոսովերի երկարությունը հինգ մետր է, իսկ սահուն տանիքը ոչ միայն տուրք է նորաձևությանը, այլև մտածված աերոդինամիկ տարր: Ավտոմեքենայի առաջնամասը, այդ թվում ռադիատորի կեղծ ճաղավանդակը, բարդ կառուցվածք ունի, որն անհրաժեշտ է օդային հոսքերը վերաբաշխելու համար: Բացի այդ, շոու-քարը սարքավորվում է 23-դյույմանոց անվասկավառակներով:
Սրահի լրամշակման համար կիրառվում է եռաբաղադրիչ հյուսված մանրաթել և Lison de Caunes աթելիեյի մշակած ծղոտե հյուսվածք, որի մշակման համար կիրառվում է 17-րդ դարից եկած ավանդական տեխնոլոգիա: Ուղևորության մասին տեղեկությունները պրոյեկտվում են դիմապակու վրա, իսկ ավտոմեքենայի ֆունկցիաները կարելի է կառավարել թե ժեստերով, թե ձայնով՝ շփվելով Iris վիրտուալ օգնականի հետ:
Aero Sport Lounge-ի ուժային ագրեգատը հիմնաված է այն նույն տեխնոլոգիաների վրա, որոնք կիրառվում էն Formula E մրցաշարին մասնակցող DS Techeetah բոլիդների համար: Կոնցեպտը սարքավորված է 680 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական ագրեգատով, որը սնվում է 110 կիլովատ-ժամ տարողունակությամբ մարտկոցից: Մեկ ամբողջական լիցքավորումով քրոսովերը ունակ է հաղթահարել մինչև 650 կիլոմետր: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնելու համար մեքենային անհրաժեշտ է ընդամենը 2,8 վայրկյան:
Ընկերությունում Aero Sport Lounge մոդելը անվանում են «հաջորդ ստեղծագործությունների նախերգանք»: Այլ կերպ ասած՝ կոնցեպտը կոչված է ցուցադրել DS մոդելային շարքի և, մասնավորապես, էլեկտրամոբիլների մոտալուտ ապագայի տեսալականը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: