ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-Benz X-Class-ը ստացել է «հրաժեշտի» մոդիֆիկցիաներ:
23 Փետրվար 2020
Լեհական Carlex դիզայներական բյուրոն թողարկել է Mercedes-Benz X-Class ամենագնացի երկու էքսկլյուզիվ մոդիֆիկացիա՝ Off-Road Final Edition և Extreme Final Edition, որոնցով յուրօրինակ հրաժեշտի տուրք է մատուցում, քանի որ Daimler կոնցերնը որոշում է կայացրել 2020 թվականի մայիսից դադարեցնել այս մոդելի արտադրությունը: Թյունինգային նոր փաթեթները պիքապին լրացուցիչ շքեղություն, անցողունակություն և առնականություն են հաղորդում:
Ներկայացված մոդիֆիկացիաները տարբերվում են ավելի բարձր կախոցով, մեծ չափսերի արտաճանապարհային անիվներով, հատակի պաշտպանությամբ, թափքի լայնաֆյուզելաժ մասերով, օրիգինալ թափարգելներով, կապոտի վերդիրներով, տանիքին տեղադրված լրացուցիչ լուսային սարքավորւմներով և մի շարք այլ նորամուծություններով:
«Արտաճանապարհային» Off-Road և «էքստրեմալ» Extreme մոդիֆիկացիաների տարբերությունները շատ չեն: Դրանք տարբերվում են թափքի ու սրահի գունային լուծումներով, ինչպես նաև հետևի կողաթևերի ձևավորմամբ: Ներսից երկու պիքապներն էլ առաջարկում են շքեղ լուծումներ, սև կամ կարմիր կաշեպատում, հատուկ ուրվագծված առջևի նստատեղեր, վահանակների ածխապլաստիկ ներդիրներ, սարքավորումների քլաստերի հատուկ ձևավորում, ինչպես նաև ոտնակների և շեմքերի դեկորատիվ վերրդիրներ:
X-Class Final Edition մոդելների տեխնիկական հագեցվածության մասին առանձին չի հաղորդվում: Ենթադրվում է, որ դրանց հիմքում ընկած է սերիական պիքապի ամենաբարձր համալրումը՝ X 350 d մոդիֆիկացիան, որը առանձնանում է 258 ձ.ուժ հզորությամբ և 550 Նմ ոլորող մոմենտ զարգացնող 3,0-լիտրանոց V6 տուրբոդիզելային շարժիչով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: