ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր Mercedes-AMG GLA 45՝ «ռեկորդային» տուրբոշարժիչով:
26 Փետրվար 2020
Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է «քառասունհինգերորդ» AMG-ընտանիքի GLA քրոսովերը: Մոդելը սարքավորվում է M 139 շարքի «ռեկորդային» 2,0-լիտրանոց տուրբոշարժիչով, որը համարվում է ամենահզոր քառագլան ագրեգատը աշխարհում: Mercedes-AMG GLA 45-ի հանրային նորամուտը կկայանա Ժնևի ավտոսրահում: Այնտեղ կցուցադրեն նաև Mercedes-AMG GLE 63 Coupe մոդելը:
Mercedes-AMG GLA 45 քրոսովերը սարքավորվում է 387 ձ.ուժ հզորությամբ և 480 Նմ ոլորող մոմենտով երկլիտրանոց շարային շարժիչով, որը ծանոթ է A 45/CLA 45 ընտանիքից: GLA 45 S տարբերակի համար ուժային ագրեգատի հզորությունը կհասցվի 421 ձ.ուժի, իսկ ոլորող մոմենտը՝ 500 Նմ: Զրոյից 100 կմ/ժ արագությունը «հասարակ» մոդիֆիկացիան կարող է զարգացնել 4,4 վայրկյանուն, իսկ S-տարբերակը՝ 4,3 վայրկյանում: Մոդելի առավելագույն արագությունը կազմում է 270 կմ/ժ:
Նշված շարժիչը համակցվում է ութաստիճան պռեսելեկտիվ AMG Speedshift ռոբոտացված փոխանցումատուփի հետ և առաջարկվում է 4Matic+ լիաքարշ համակարգով, որը թույլ է տալիս բաշխել քարշուժը հետևի անիվների միջև: Նոր GLA ընտանիքի համար հասանելի են հատուկ նախագծված մեղմիչներ և որպես օպցիա առաջարկվում է AMG Ride Control ադապտիվ կախոցը՝ աշխատանքի երեք ռեժիմներով: Հատկանշական է, որ ամենաթեժ դրիֆտային ռեժիմը, որը A 45 S մոդելի հիմնական առանձնահատկությունն է, քրոսսովերին բաժին չի ընկել:
Արտաքինից Mercedes-AMG GLA 45-ը կարելի է տարբերել թափարգելներից, արտանետման համակարգի կրկնակի խողովակներից, հետևի ավելի մեծ հակաթևից, դիֆուզորի ձևավորումից, 21-դյույմանոց անվասկավառակների դիզայնից և օրիգինալ կարմիր ենթակիրներով սարքավորված ավելի հզոր արգելակներից:
Սրահում հիմնական տարբերությունները հանգում են ինտերիերի անհատականացման հնարավորություններին և AMG GLA 45 մոդելի համար առաջարկվող AMG Track Pace գրանցող համակարգի առկայությանը:
Mercedes-AMG GLA 45-ի ներկայացմանը զուգահեռ արտադրողը սովորական մոդելների շարքը ընդլայնել է GLA 250 մոդիֆիկացիայով: Այսպիսի քրոսովերները կարտադրվեն առջևի քարշակմամբ կամ լիաքարշ տարբերակով և կսարքավորվեն 224 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց շարժիչով, որը ծանոթ է սպառողներին A 250 և CLA 250 մոդելներից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: