ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-AMG G 63` Steampunk Edition տարբերակով:
25 Մարտ 2020
Հանրահայտ լեհական Carlex Design աթելիեն ներկայացրել է նոր Mercedes-AMG G 63 մոդելի արթ-թյունինգի հերթական նախագիծը: Կոլեկցիոն Steampunk Edition տարբերակով իրականացված ամենագնացը զարդարել են պղնձի ամբողջական թիթեղով, իսկ ինտերիերը լրամշակվել է վարդագույն ոսկուց պատրաստված վերդիրներով, ալկանտարայով և դարչնագույն կաշվով: Սրահի հատակը ուղևորների հատվածում պատված է թանկարժեք փայտով:
Ինչպես երևում է անվանումից՝ Mercedes-AMG G 63 Steampunk Edition-ի գլխավոր թեման սթիմփանկ մշակույթն է՝ դրան բնորոշ յուրահատուկ դեկորացիաներով: Գիտական ֆանտաստիկայի այս ճուղին հատուկ այլասածությունները առատորեն կիրառված են էքստերիերի և ինտերիերի լուծումներում: Դեկորի առավել տպավորիչ տարրը տանիքի՝ ձեռքով փորագրված ամբողջական պղնձե վերդիրն է: Դրան «ընկերակցում են» պահեստային անիվի պղնձե պատյանն ու նույն գույնով ներկված 22-դյույմանոց անվասկավառակները:
Սթիմփանկ ամենագնացի սրահի առաստաղն ու դռները պաստառապատված են ալկանտարայի և կրիոլո տեսակի կակաոյի հատիկների գույնի բնական կաշվով: Օդափոխման դեֆլեկտորները, ղեկի և առջևի վահանակի վերդիրները պատված են պղնձով կամ վարդագույն ոսկով: Գորգերը հավաքված են ամերիկյան ընկուզենու տախտակներից, որոնք ամրացված են կաշվից պատրաստված հիմքին:
Mercedes-AMG G 63 Steampunk Edition մոդելի յուրաքանչյուր օրինակի ստեղծումը պահանջում է 5200 ժամ: Ընդհանուր առմամբ աթելիեն կպատրաստի տասը այդպիսի ամենագնաց: Յուրաքանչյուր ավտոմեքենայի գնորդը կստանա նաև հատուկ գիրք, որի ոսկեզօծ գրվածքներով կաշեպատ կազմի տակ նկարագրվում է նախագծման և հավաքման ողջ գործընթացը, ինչպես նաև անհատական նամակ այս եզակի արտ-օբյեկտի ստեղծմանը մասնակցած փորագրիչներից և այլ վարպետներից:
Տեխնիկական լրամշակումների մասին տեղեկություններ չեն հրապարկավում: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ Mercedes-AMG G 63 Steampunk Edition-ը, ինչպես և սերիական մոդելը, սարքավորվում է 4,0-լիտրանոց V8 երկտուրբո շարժիչով, որը զարգացնում է 585 ձ.ուժ հզորություն և 850 Նմ ոլորող մոմենտ: Այս ագրեգատը համակցվում է 9-աստիճան ավտոմատ փոխանցումատոփի հետ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը սերիական ամենագնացը զարգացնում է 4.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 220 կմ/ժ, որը օպցիոնալ AMG Driver’s Package սպորտային փաթեթի շնորհիվ կարող է հասցվել մինչև 240 կմ/ժ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: