Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կորոնավիրուսի էքսպրես-թեստ Bosch-ից:
27 Մարտ 2020

Գերմանական Bosch ընկերությունը, որը նաև ավտոկոմպոնենտներ է արտադրում, ներկայացրել է կորոնավիրուսի հայտնաբերման համար նախատեսված էքսպրես-թեստ: Հատուկ սարքավորման օգնությամբ բուժանձնակազմը կարող  է ախտորոշել  հիվանդությունը՝ անալիզները հավաքելուց ընդամենը 2,5 ժամ անց: Սովորական պայմաներում դրա համար անհրաժեշտ է առնվազն 10-12 ժամ:



Ֆիրմային Bosch Vivalytic սարքի համար նախատեսված քարթրիջները նախագծվել են ընդամենը վեց շաբաթում՝ իռլանդական Randox Laboratories ընկերության հետ համատեղ: Անալիազտորը իրենից ներկայացնում է մոլեկուլյար ախտորոշման համար նախատեսված ունիվերսալ և ամբողջովին ավտոմատացված հենահարթակ: Բժիշկը վերցնում է քսուկը պոտենցիալ հիվանդի քթից կամ կոկորդից, տեղադրում օրինակը քարթրիջի մեջ, որն արդեն իսկ պարունակում է բոլոր անհրաժեշտ ռեագենտները, և սպասում է պատասխանի: 



Ինչպես նշում են ընկերությունում, Bosch Vivalytic-ը գրանցում է 95 տոկոսով ճշգրիտ արդյունքներ, իսկ կենսաբանական նյութի անալիզի համար պահանջվում է ընդամենը 2,5 ժամ: Ընդ որում սարքը ստուգում է ոչ միայն SARS-CoV-2 վիրուսի, այլև ինը այլ շնչառական հիվանդության առկայությունը, ներառյալ A և B տեսակի գրիպի հարուցիչները: Հաշվարկված է, որ 100 այդպիսի սարք մեկ օրում կարող է մշակել մոտ 1000 նմուշ, ինչը գերազանցում է վարակի տարածման տեմպերը: Հատկանշական է, որ սարքի օգտագործման համար անձնակազմի լրացուցիչ պատրաստվածության կարիք չկա, ինչը նշանակում է, որ թեստը կարող են անմիջապես կիրառել ողջ աշխարհով մեկ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio