ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1980-ականների Porsche 911-ը ենթարկվել է «հակառակ» թյունինգի:
29 Մարտ 2020
Գերմանական DP Motorsport թյունինգային աթելիեն 1985 թվականին թողարկված Porsche 911 Carrera 3.2 Coupe-ն ենթարկել է «հակառակ» թյունինգի՝ վերածելով 1970-ականներին արտադրվող սերնդին պատկանող կուպեի: Այժմ մեքենան նմանվել է մոդելի առաջին սերնդի ամենահզոր տարբերակին՝ Carrera RS-ին:
Այդ նպատակով DP Motorsport-ը փոխարինել է երկու թափարգելները, բոլոր կողաթևերը, կապոտն ու այլ տարրեր: Բացի այդ քրոմապատվել և հղկվել են կողային հայելիները, պատուհանների շրջանակները, դռների բռնակները և դեկորատիվ այլ տարրերը: Էքստերիերի՝ գաղափարին չհամապաասխանող միակ լուծումը թափքի գույնն է: GT Silver Metallic երանգը վերցված է ավելի նոր սերնդի Porsche Carrera GT մոդելի գույների ներկապնակից:
Թափքը զարդարվել է երկու լայն սև փայլատ գծերով, իսկ կողային հատվածներում առկա են ֆիրմային գծերը՝ Porsche գրվածքով: Ռեստոմոդի ինտերիերում գերիշխող դիրք են զբաղեցնում հնաոճ նստատեղերը՝ գործվածքով և արհեստական կաշվով իրականացված պաստառապատմամբ, ինչպես նաև 350 միլիմետրանոց Momo ղեկանիվը: Առջևի վահանակի ստորին հատվածը և դռների վահանակները պատրաստված են գործված պլաստիկից, որն ուժեղացվել է ապակե մանրաթելով և կաշեպատում է հիշեցնում: Մեքենայի կառավարումը հեշտացնելու նպատակով մեքենայի ղեկը սարքավորվել է ժամանակակից էլեկտրաուժեղացուցիչով:
Հատկանշական է, որ ուժային ագրեգատը փոխառած է Porsche 911-ի էլ ավելի նոր մոդիֆիկացիայից՝ 1989-1994 թվականների 964 սերնդից: Խոսքը վեցգլանանի օպոզիտային 3,6-լիտրանոց բենզինային շարժիչի մասին է, որը թյունինգից հետո զարգացնում է 290 ձ.ուժ հզորություն և համակցվում է մեխանիկական փոխանցումատուփի հետ: Ռեստոմոդի համար առաջարկվում են 15-դյույմանոց Fuchs անվասկավառակներ:
Մոդերնիզացված կախոցը ներառում է KW Clubsport քոյլովերների կոմպլեկտ և կոշտ պոլիուրեթանային ականոցներ: Պատմական ճշմարտությունը պահպանելու համար մեքենայի մեջ չեն տեղադրվել ջեռուցման և օդափոխման համակարգեր, փոխարենը առաջարկվում է էլեկտրական տաքացման ֆունկցիայով օդափոխիչ: Դիմապակին սարքավորվել է էլեկտրական տաքացուցիչով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: