Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Hyundai Elantra՝ արդեն հիբրիդային տարբերակով:
24 Մարտ 2020

Հոլիվուդում ներկայացվել է յոթերորդ սերնդի Hyundai Elantra-ն: Նորույթը մեծացել է արտաքինից, ստացել է նոր հենահարթակ, նոր թափք՝ չորսդռնանի կուպեի տեսքով: Բացի ահդ առաջին անգամ հասնաելի կլինի հիբրիդային մոդիֆիկացիան:  Hyundai Elantra-ի արտադրության մեկնարկը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին, իսկ վաճառքները կմեկնարկեն արդեն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:  



Մոդելի էքստերիերը ենթարկվել է արմատական փոփոխությունների: Նոր սերնդի  Elantra-ն ստացել է Parametric Dynamics անվանումը կրող ֆիրմային ոճ, որը բնորոշվում է սուր կողեզրերով և մեկ կետում հատվող կողային երեք գծերով: Եռաչափ պատկերով ռադիատորի ճաղավանդակը այսուհետ գրավում է գրեթե ամբողջ առաջնամասը:  Յոթերորդ սերնդի մոդելի գաբարիտները հետևայլն են. երկարություն՝ 4676 մմ, լայնություն՝ 1826 մմ, բարձրույթուն՝ 1435 մմ: Նոր հենահարթակի շնորհիվ սեդանը մեծացել է արտաքինից՝ երկարելով 56 միլիմետրով և լայնանալով 25 միլիմետրով: Մեծացել է նաև անվային բազան, որը այժմ կազմում է 2720 միլիմետր, ընդ որում Elantra-ի բարձրությունը նվազել է 20 միլիմետրով: 



Նոր Elantra-ի սրահում հայտնվել է երկու 10,25-դյույմանոց էկրան, որոնք ծածկված են ընդհանուր ապակիով: Դրանցից առաջինը ծառայում է որպես սարքավորումների վիրտուալ վահանակ, իսկ երկրորդը՝ մուլտիմեդիա համակարգի էկրան:  Այս լուծումը նախատեսված է առավել բարձր համալրումների համար, մինչդեռ բազային տարբերակները կսարքավորվեն 8-դյույմանոց ավանդական դիսփլեյով: Միևնույն ժամանակ անկախ համալրման մակարդակից բոլոր մեքենաների մուլտիմեդիա համակարգերում հասանելի են Apple CarPlay և Android Auto հավելվածները:



Ընդլայնվել է ավտոմեքենայի սարքավորումների ցանկը: Այն ներառում է հետին տեսադաշտի տեսախցիկ, լուսարձակների ինտելեկտուալ կառավարման համակարգ, ավտոմատ արգելակման համակարգ՝ հետիոտների ճանաչման ֆունկցիայով, շարժման շարքի պահպանման համակարգ՝ հետագծի ավտոմատ շտկման ֆունկցիայով, ինչպես նաև վարորդի ինքնազգացողության մոնիթորինգի համակարգ: Բացի այս Elantra-ն ստացել է սմարթֆոնների անլար լիցքավորման մոդուլ,  Bose աուդիոհամակարգ՝ 8 բարձրախոսներով և թվային բանալի, որը թույլ է տալիս ապաբլոկավորել փականներն ու գործարկել շարժիչը հեռախոսային հավելվածի օգնությամբ:



Առաջին անգամ պատմության մեջ Elantra-ն կունենա հիբրիդային մոդիֆիկացիա: Դրա հիմքում ընկած են անիմջական ներարկմաբ 1,6-լիտրանոց բենզինային շարժիչը և էլեկտական ագրեգատը, որոնք միասին զարգացնում են 141 ձ.ուժ հզորություն և 264 Նմ ոլորող մոմենտ: Մեքենան սարքավորված է 1,32 կՎտժ տարողունակությամբ մարտկոցով և վեցաստիճան ռոբոտացված փոխանցումատուփով, որի շնորհիվ վառելիքի ծախսը 100 կմ հաշվարկով կազմում է 4,7 լիտր: Բացի հիբրիդային մոդիֆիկացիայից շուկա կհանվի նաև բենզինային տարբերակ՝ սարքավորված 150 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց բենզինային շարժիչով և վարիատորային փոխանցումատուփով: Ավելի ուշ մոդելի ընտանիքը կհամալրի  «լիցքավորված» Elantra N տարբերակը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio