Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ԱՆՁՐԵՎԻ ՄԱՐԴԸ»՝ ԱՅՐԹՈՆ ՍԵՆՆԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
01 Մայիս 2020

Աշխարհն այսօր հիշում է Ֆորմուլա 1 առաջնության պաշտամունքային մրցարշավորդներից մեկին՝ «Բրազիլացի կախարդ» Այրթոն Սեննային, որը վախճանվեց 1994 թ մայիսի 1-ին Իմոլա մրցուղում: Հատկանշական է, որ իր քառասունմեկ հաղթանակներից առաջինը նա տոնեց մահից 9 տարի առաջ, մոտավորապես նույն օրերին: Ի նշանավորումն այդ հաղթանակի, Lotus ընկերությունը հրապարակել է բացառիկ լուսանկարներ այդ հիշարժան Գրան-Պրիից:



Դա տեղի ունեցավ 1985 թվականի ապրիլի 21-ին Պորտուգալիայի Գրան-Պրիի ժամանակ:  Lotus 97T բոլիդի ղեկին իր կյանքի երկրորդ մրցավազքն էր անկցանում նոր-նոր 25 տարին բոլորած Այրթոն Սեննան: Չափազանց վատ եղանակային պայմաններում, հորդառատ անձրևի տակ նա կարողացավ առաջինը հատել Էշթորիլ մրցուղու եզրագիծը՝ ավելի, քան մեկ րոպեով առաջ անցնելով մոտակա մրցակցից՝ Ferrari-ի մրցարշավորդ Միկելե Ալբորետտոյից: Հատկանշական է, որ այդ օրը մեկնարկ դուրս եկած 30 մարզիկներից 21-ը ընդհանրապես չավարտեցին պայքարը, այդ թվում հանրահայտ Ալեն Պրոստն ու Նիկի Լաուդան: Հետագայում Սեննան մեկ անգամ չէ, որ ցուցադրել է իր գերկարողությունները թաց մրցուղիներում՝ ստանալով «Անձրևի մարդը» կոչումը: 



Սա Այրթոնի ընդամենը երկրորդ ելույթն էր Lotus-ի ղեկին, որը թիմին պարգևեց պատմության մեջ վեցերորդ հաղթանակը և սկիզբ դրեց ավտոսպորտի նոր առասպելին: Ավելին, աշխարհի եռակի չեմպիոնը վաղուց արդեն դարձել է համաշխարհային սպորտի լեգենդ և ազգային հերոս է հռչակվել իր հայրենիքում՝ Բրազիլիայում:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio