Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է Mercedes-AMG A 45-ի նոր թյունինգային տարբերակը:
03 Մայիս 2020

Գերմանական Posaidon աթելիեյի մասնագետները թողարկել են նոր թյունինգային փաթեթներ երկլիտրանոց M 139 շարժիչով սարքավորված Mercedes-AMG A 45 հեչբեքի համար: Կատարված նորամուծությունների շնորհիվ շարժիչի արտադրողականությունը կաճի 104 ձիաուժով:



Այսօրվա դրությամբ Posaidon-ը առաջարկում է արտադրողականությունը բարձրացնելուն ուղղված երկու փաթեթ: Առաջինը բացառապես կառավարման էլեկտրոնային բլոկի ծրագրային  լրամշակում է, որի շնորհիվ քառագլան տուրբոշարժիչի հզորությունը աճում է 44 ձիաուժով (465 ձ.ուժ), իսկ ոլորող մոմենտը՝ 60 Նմ (560 Նմ):



RS 525 թյունինգային փաթեթը պահանջում է ոչ միայն նոր չիպ, այլև տուրբոմղիչի փոփոխություն, 8-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի և լիաքարշ համակարգի լրամշակում: Թյունինգային երկու փաթեթներն էլ ներկայումս գտնվում են Գերմանիայի տեխնիկական վերահսկման TÜV կենտրոնում, որի հաստատումից հետո Posaidon-ը դրանք կհանի շուկա: Ընդհանուր առմամբ մեքենան կզարգացնի 525 ձ.ուժ հզորություն և 600 Նմ ոլորող մոմենտ:



Posaidon թյունինգային փաթեթներով սարքավորվող «լիցքավորված» Mercedes-AMG A 45-ի հաշվարկային բնութագրերը հետևայլն են. 465-ուժանոց հեչբեքը տեղից 100 կմ/ժ արագությունը կզարգացնի 3,6 վայրկյանում, իսկ առավել հզոր՝ 525-ուժանոց տարբերակը՝ 3,4 վայրկյանում: Բացի այդ RS 525 փաթեթը ենթադրում է արագության սահմանափակիչի վերացում, ինչի հետևանքով առավելագույն արագությունը ստանդարտ 250-270 կմ/ժ-ից կարող է հասնել մինչև 324 կմ/ժ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio