ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Լիցքավորված» Audi RS Q8՝ ավելի հզոր, քան երբևէ:
05 Մայիս 2020
Գերմանական Manhart թյունինգային աթելիեն ներկայացրել է Audi RS Q8 «լիցքավորված» քրոսովերի համար նախատեսված բարելավումների փաթեթը, որը ստացել է RQ 900 անունը: Անվանման մեջ հիշատակվող թիվը մատնանշում է ուժեղացված երկտուրբոշարժիչի հզորությունը: Ընդամենը տասը օրինակով թողարկվող մոդելի արժեքը կկազմի 280 000 եվրո:
Manhart-ի մասնագետները առաջին հերթին լրամշակել են մեքենայի շասսին: Audi RQ 900-ը 30 միլիմետրով ավելի ցածր է, քան սովորական RS Q8-ը: Արտաքին փոփոխությունների փաթեթը ներառում է նոր կապոտ, առջևի սփլիթեր, անվակամարների ընդլայնիչներ, կողային վերդիրներ և դիֆուզոր: Քրոսովերի սրահը լրամշակվել է սև կաշվով և կոնտրաստային դարձակարերով, ինչպես նաև առկա են ալկանտարայից և ածխածնային պլաստիկից պատրաստված ներդիրներ:
Գլխավոր փոփոխությունները տեղի են ունեցել մեքենայի կապոտի տակ: Փափուկ հիբրիդային համակարգի մաս կազմող առանց այդ էլ գերզհոր V8 4.0 շարժչիչը ստացել է ավելի խոշոր տուրբոմղիչներ, ուժեղացված բաղադրիչներ և կառավարման բլոկի նոր ծրագրային ապահովում: Կատարելագործվել են նաև փոխանցման ու արտանետման համակարգերը:
Այս բոլոր լրամշակումներից հետո շարժիչի հզորությունը աճել է հիսուն տոկոսով և այժմ կազմում է 900 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտը հասցվել է մինչև 1080 Նմ: Միևնույն ժամանակ դեռևս տեղեկություններ չկան RQ 900-ի դինամիկ բնութագրերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ սովորական Audi RS Q8-ը 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3,8 վայրկյանում, ինչը 0,1 վայրկյանով արագ է ներկայիս սերնդի Porsche Cayenne Turbo-ից, և 0,2 վայրկյան դանդաղ, քան Lamborghini Urus-ի ցուցանիշը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: