Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաճառքի է հանվել եզակի թափքով Tesla Model S-ը:
02 Մայիս 2020

Նիդերլանդական JB Classic Cars ընկերությունը վաճառքի է հանել հատուկ եզակի մոդիֆիկացիայի էլեկտրական Tesla Model S լիֆթբեքը, որը վերափոխվել է շութինգ-բրեյքի: 2018 թվականին RemetzCar աթելիեյի նախագծած մոդելի համար պահանջում են 224 521 եվրո:



Model S-ի ձևափոխումը պատվիրել էր նիդերլանդացի հայտնի կոլեկցիոներ Ֆլորիս դը Ռաադտը, իսկ աշխատանքները իրականացրել էն դիզայներական Niels van Roij ստուդիան և RemetzCar թյունինգային աթելիեն: Հատուկ այս նախագծի համար պատրաստվել են թափքի նոր տարրեր, փոխվել է տանիքի և հետևի կանգնակների կառուցվածքը, ինչպես նաև զրոյից նախագծվել են հետևի դռները, ինտեգրված սփոյլերը, ապակեմաքրիչն ու կանգ-ազդանշանը: 



Հատկանշական է, որ այս Tesla-ի վրա աշխատաների ավարտից հետո,  Niels van Roij-ն ամբողջովին առանձանցրեց իր ավտոմոբիլային նախագծերը: Ներկայումս ստուդիայի պորտֆոլիոն ներառում է երեքդռնանի Range Rover Adventum Coupe-ն և Ferrari 250 GT ոճով իրականացված SWB Breadvan ունիվերսալը: Վերջինսի վրա աշխատանքները դեռ շարունակվում են:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio