Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kia-ն ներկայացրել է նորացված Picanto-ն:
12 Մայիս 2020

Կոմպակտ Kia Picanto հեչբեքը, որը Հարավային Կորեայում վաճառվում է Morning անվանումով, ենթարկվել է պլանային թարմացման: Դիզայներնեը որոշակիորեն շտկել են մոդելի արտաքինը, վերանայել են հասանելի սարքավորումների ցանկը և կրճատել են շարժիչների գամման: 



Նորացված Kia Picanto/Morning-ը նախառեսթայլինգային մոդելից տարբերվում է առջևի թափարգելի կառուցվածքով, ինչպես նաև ռադիատորի ճաղավանդակի և լուսարձակների դիզայնով: Ավելի բարձր համալրումներում դրանք ոսպնյակավոր են, և յուրաքանչյուր բլոկին բաժին է ընկնում ընթացային կրակների չորս լուսադիոդային մոդուլ: Հետնամասում նկատելի են «եռաչափ» լապտերները և թափարգելի ստորին հատվածը, որտեղ հայտնվել են արտանետման խողովակներ հիշեցնող քրոմապատ կեղծ-վերդիրներ: Գույների ներկապնակը համալրվել է նոր երանգով՝ Honeybee դեղինով:



Սրահի գլխավոր նորությունը սարքավորումների վահանակին ավելացված երթուղային համակարգչի 4,2-դյույմանոց էկրանն է: Բացի այդ, հատուկ հավելվածի ոգնությամբ կարելի է բացել կամ փակել դռները և գործարկել կլիմատ-կոնտրոլ համակարգը: Նավիգացիան թարմացվում է հեռահար կարգով, իսկ մեքենան կարելի է միացնել նաև խելացի տան սարքավորումներին: Kia Picanto/Morning-ը համալրվել է նաև կույր գոտիների մոնիթորինգի, շարժման շարքի պահպանման, ճակատային բախումների կանխման և վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգերով: Շարժիչների գամման այժմ բաղկացած է բացառապես Smartstream ընտանիքի 76 ձ.ուժ հզորությամբ G1.0 MPI ագրեգատից, որը համակցվում է քառաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio