ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Lamborghini Huracan Evo ռոդսթերի նոր տարբերակը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07 Մայիս 2020
Lamborghini Huracan մոդելների ընտանիքը համալրվել է Huracan Evo RWD Spyder ռոդսթերով: Ելնելով COVID-19 համավարակի բռնկման հետևանքով ստեղծված իրավաիճակից՝ ավտոմեքենայի շնորհանդեսը կազմակերպվեց ընկերության կայքում՝ լրացվծած իրականության տեխնոլոգիաների կիրառմամբ: Ըստ Lamborghini-ի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալիի, Huracan Evo RWD Spyder-ը վարորդին պետք է պարգևի «չզտված հետադարձ կապ՝ կրկնապատկելով վարելուց ստացվող հաճույքը»:
Lamborghini Huracan Evo RWD Spyder-ի հիմքում ալյումինից և ածխապլաստիկից պատրաստված հիբրիդային շասսին է, որը ծածկված է տերմոպլաստիկ կոմպոզիտից սարքված վահանակներով: Կախոցը հավաքված է պողպատյա զսպանակներով երկու լայնակի լծակներից, հիդրավլիկ հարվածակլանիչներից և ադապտիվ մեղմիչնեից:
Անմիջապես նստատեղերի հետևում է տեղադրված շարժիչը: 5,2 լիտր ծավալով V10 բենզինային ագրեգատը զարգացնում է 610 ձ.ուժ հզորություն և 560 Նմ ոլորող մոմենտ ու համակցվում է երկկցորդանի յոթաստիճան LDF ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Այս ամենի շնորհիվ ռոդսթերը զրոյից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3,5 վայրկյանում, իսկ երկրորդ հարյուրյակը՝ 9,6 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը 324 կմ/ժ է:
Տարբեր մակերևությների վրա տեղաշարժը թեթևացնելու համար նախատեսված են ռեժիմների ըտրության ANIMA համակարգը և վերակարգավորված P-TCS թրեքշն-կոնտրոլ համակարգը: Կախված ընտրված ռեժիմից (Strada, Sport կամ Corsa) ավտոմեքենայի էլեկտրոնային սարքավորումները կամ հստակ կչափաբաժնեն քարշուժը ճանապարհի հետ առավելագույն կցորդումը ապահովելու համար, կամ թույլ կտան անիվների վերահսկելի սահանցումը, կամ էլ՝ կապահովեն կայունությանը շրջադարձերում:
Հետևի քարշակմամբ Lamborghini Huracan Evo RWD Spyder-ը լիաքարշ ռոդսթերից կարելի է տարբերել սփլիթերի կառուցվածքով, առջևի թափարգելի ուղղաձիգ շեղբերով և դիֆուզորով: Մոդելի փափուկ գործվածքային տանիքը ծալվում և բացվում է մինչև 50 կմ/ժ արագությունների դեպքում՝ ընդամենը 17 վայրկյանում: Սուպերկարի կենտրոնական բարձակի վրա առկա է մուլտիմեդիա համակարգի 8,8-դյույմանոց սենսորային դիփլեյը, որի միջոցով կարելի է կառավարել սմարթֆոնը, ինչպես նաև միանալ համացանցին և օգտվել Apple CarPlay համակարգի հնարավորություններից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: